Կենդանապոլիս 2 մուլտֆիլմի թիզեր-թրեյլերը

Կենդանապոլիս 2 մուլտֆիլմի պաշտոնական պաստառը

Դիսնեյ ընկերությունը ներկայացրեց երկար սպասված «Կենդանապոլիս 2» (Zootopia 2) սիրելի մուլտֆիլմի թիզեր-թրեյլերը:

Մուլտֆիլմի շարունակությունում գլխավոր հերոսներ՝ ճագարիկ Ջուդի Հոփսը և աղվեսիկ Նիկ Ուայլդը, դուրս են գալիս խորհրդավոր սողունի հետքի վրա, ով ժամանելով Կենդանապոլիս՝ ամեն ինչ գլխիվայր խառնել է իրար:

Հերոսները գործը բացահայտելու համար գաղտնի ուղևորվում են քաղաքի այն հատվածները, որտեղ դեռ չէին եղել, միաժամանակ իրենց ամուր գործընկերությունը ենթարկելով փորձության, ինչպես երբևէ:

Թրեյլերում տեսնում ենք ինչպես սիրված հերոսներին, այնպես էլ նոր ու հետաքրքիր կերպարների:

Մենք անչափ ուրախ ենք կրկին ողջունելու կենդանիների հիասքանչ մեգապոլիսում և հանդիսատեսի համար պատրաստել ենք ուրախ և վայրի ուղևորություն քաղաքի այն մասերում, որտեղ մենք երբեք չենք եղել – իր խոսքում նշել է մուլտֆիլմի ռեժիսոր Ջարդեն Բուշը:

Սցենարի հեցինակը և ռեժիսորը կրկին Ջարեդ Բուշն և Բայրոն Հովարդն է, պրոդյուսեր՝ Իվեթ Մերինո: Իրենց կերպարներին կրկին հնչյունավորել են Ջեյսոն Բեյթմանը, Ջեննիֆեր Գուդվինը և երգչուհի Շակիրան:

Հիշեցնենց, որ 2016 թվականին «Կենդանապոլիս» մուլտֆիլմը արժանացել է Օսկար մրցանակի:

Մուլտֆիլմի պրեմիերան տեղի կունենա այս տարի նոյեմբերի 26-ին:

Սիրված մուլտֆիլմերը կունենան շարունակություն