Ինչպես ընտելացնել վիշապին (How to Train Your Dragon) ֆիլմի թրեյլերը
-
Ֆիլմեր
- հրապարակվել է 20.11.2024
“How to Train Your Dragon” եռապատումը “Dream Works” անիմացիոն ստուդիոյի լավագույն ստեղծագործություններից է և համարվում է վերջին ժամանակների ամենահաջողված և սիրված մուլտֆիլմերից մեկը: Մուլտֆիլմը պատմում է երիտասարդ վիկինգ Իկկինգի և նրա վիշապի ընկերության մասին, ով հրաժարվում է իր նախնիների դաժան ավադույթից՝ որսալ վիշապներին, փոխարենը տղան որոշում է ընտելացնել նրանցից մեկին: Մուլտֆիլմում ներկայացնում են նաև հոր և որդու ավանդական դարձած փոխհարաբերությունները:
Թրեյլերում տեսնում ենք մուլտֆիլմից ծանոթ տեսարաններ, ինչպիսին Իկկինգի և Անատամիկի ծանոթությունն է, ինչպես նաև Իկկինգի անդրդվելի հորը, ով տղային դրդում է դառնալ ավելի խիզախ և իր ճակատագիրն ընդունող:
Իրավիճակը փոխվում է, երբ նրա վրա հարձակվում է իրական վիշապ և փորձում է նրա վերջը տալ – մեկնաբանում է ֆիլմի ռեժիսորը:
Ավելի վաղ Empire ամսագիրը ներկայացրել էր կադր նոր ֆիլմից, որտեղ տղան պետք է մարտնչի վիշապներից մեկի հետ, որպեղ մուլտֆիլմում:
Ֆիլմի նկարահանումները գլխավորել է օրիգինալ եռապատման ռեժիսոր Դին Դե Բլուան: Գլխավոր դերերում են Ջերարդ Բաթլերը, Մեյսոն Թեմզը, Նիկո Պարկերը, Ջուլիան Դեննիսոնը, Նիկ Ֆրոսթը և ուրիշները: Անատամիկին մասնագետները շատ մոտ են ստացել օրիգինալ մուլտֆիլմի իր կերպարին: Նկարահանումները ավարրտվել են այս մայիսին:
Հաջողությունը հիմք է հանդիսացել երկարապատմանը, նոր մուլտսերիալների և համակարգչային խաղերի ստեղծմանը: Օրիգինալ եռապատումը համաշխարհային վարձույթում աշխատել է 1.6 մլրդ. դոլար:
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա հաջորդ տարի հունիսի 13-ին: