«Վենոմ 3. Վերջին պարը» ֆիլմի թրեյլերը
-
Ֆիլմեր
- հրապարակվել է 12.09.2024
“Sony Pictures” ընկերությունը ներկայացրեց «Վենոմ. Վերջին պարը» (Venom: The Last Dance): Երրորդ՝ եզրափակիչ մասի հեղինակները Թոմ Հարդիի գլխավոր դերակատարմամբ, ներկայացրել են նոր թրեյլեր:
Եզրափակիչ ֆիլմը պատմելու է հերոսների վերջին արկածների մասին, թե ինչպես են երկիր մոլորակ թափանցում այլ սիմբիոտներ: Էդդի Բրոքը Վենոմի հետ միասին ստիպված թաքնվում են հետապնդումից՝ ինչպես տարբեր սիմբիոտներից, այնպես էլ զինվորականներից:
Թրեյլերում ներկայացնում են, որ նոր սիմբիոտները հենց այնպես չէ որ ներթափանցել են երկիր մոլորակ: Նրանք բոլորը փախել են չարագործ Նալլաից, ում մենամարտը Վենոմի հետ տեսնում են ինքնաթիռի վրա:
Նալլը կոմիքսներում հայտնվել է 2018 թվականին և այն համարվում է սիմբիոտների «աստվածը», որը ստեղծել է մյուս բոլոր սիմբիոտներին:
Ֆիլմի ռեժիսոր և սցենարիստն է Քելլի Մարսելը, ով հանդիսանում էր նաև նախորդ երկու մասի սցենարիստը: Իրենց դերերին կվերադառնան Թոմ Հարդին, Չիվետել Էջիոֆորը, Ջունո Տեմպլը և այլն:
Ֆիլմի պրեմիերան նախատեսված է հոկտեմբերի 25-ին: