Սոնիկ 3 ֆիլմի թրեյլերը
-
Ֆիլմեր
- հրապարակվել է 28.08.2024
“Paramount Pictures” ընկերությունը հրապարակել է «Սոնիկ 3» (Sonic The Hedgehog 3) ֆիլմի պաշտոնական թրեյլերը, որտեղ առաջին անգամ տեսնում ենք հայտնի ոզնի Շեդոուին (ստվեր) օրիգինալ խաղային շարքից:
Շեդոուի կերպարի մասին հայտնի էր դարձել դեռևս 2022 թվականին, որին հնչյունավորում է Կիանու Ռիվզը:
Ֆիլմում կտեսնենք նաև նախորդ մասերից հայտնի կերպարներին՝ Թեյլզին, Նաքլզին և շերիֆ Թոմին: Թեյլզին կրկին հնչյունավորել է Քոլին Օ Շոննեսին, իսկ Նաքլզ էքիդնային՝ Իդրիս Էլբան (դիտե՛լ Նաքլզ էքիդնա մինի սերիալի թրեյլերը): Սոնիկի ձայն հերթական անգամ նվիրել է Բեն Շվարցը:
Իր դերին է վերադարձել նաև Ջիմ Քերրին՝ Դոկտոր Ռոբոտնիկի դերում: Ի դեպ Ռոբոտնիկի հայրիկին ևս մարմնավորում է Ջիմ Քերրին: Այս անգամ Դոկտորը օգնելու է հերոսների թիմին, որոնք միայնակ չեն կարողանում լուծել Շեդոուի հարցերը:
Ֆիլմի ռեժիսորը կրկին Ջեֆֆ Ֆաուլերն է, ով հանդիսանում է նաև նախորդ երկու մասերի հեղինակը ռեժիսորը: Ֆիլմի սյուժեն օգեշնչված է “Sonic Adventure 2” խաղից: Սցենարիստներն են Պատրիկ Քեյսին և Ջոշ Միլլերը:
Սոնիկ 3 ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա այս տարի, դեկտեմբերի 20-ին: