Իշխանության մատանիներ. 2-րդ եթերաշրջանի թրեյլերը
-
Ֆիլմեր
- հրապարակվել է 14.08.2024
“Amazon Prime Video” ընկերությունը ներկայացրել «Մատանիների տիրակալը. Իշխանության մատանիներ» (The Lord of the Rings: The Rings of Power) սերիալի երկրորդ եթերաշրջանի թրեյլերը: Նոր թրեյլերում կարող ենք տեսնել ծանոթ կերպարների և նոր մարտերի դաժան տեսարաններ:
Այս թրեյլերը համամետ իր նախորդի ֆանատների կողմից ավելի դրական արձագանքներ է ստացել: Շատերը հույս են հայտնում, որ նոր եթերաշրջանը կլինի ավելի հաջող քան առաջինն էր, քանի որ այս անգամ սերիալի հեղինակները նշել քին, որ իրենք հաշվի են առել անցած եթերաշրջանի բոլոր բացթողումները և սխալները:
Նոր եթերաշրջանը շարունակելու է առաջինի պատմությունը, և կենտրոնանալու է Սաուրոնի և իշխանության մատանիների որոնման վրա: Գալադրիելը, Էրոլդը և մյուս հերոսները միավորվում են, որպեսզի կանգնեցնեն վրա հասնելիք խավարը: Դեպքերը տեղի են ունենում մինչ <<Մատանու եղբայրությունը>> դարաշրջանը:
Հեղինակները արդեն պլանավորում են հետագա եթերաշրջանները և սկսել են 3-րդ եթերաշրջանի աշխատանքները:
Սերիալի պրեմիերան տեղի կունենա օգոստոսի 29-ին: