Դեդփուլ և Ռասամախա ֆիլմի առաջին թրեյլերը

Մարվել ընկերությունը ներկայացրեց <<Դեդփուլ 3>> ֆիլմի պաշտոնական թրեյլերը: Այժմ ֆիլմը կրում է <<Դեդփուլ և Ռասամախա>> անվանումը:

Թրեյլերում տեսնում ենք Դեդփուլին, ով վերադառնում է որպեսզի փրկի Մարվելի ինչպես հին հերոսներին, որոնք հայտնի էին նախորդ ֆիլմերից, այնպես էլ նորերին:

Դեդփուլի գլխավոր դերասանին կմիանա նաև Հյու Ջեքմանը, ով առաջին անգամ մարմնավորել է Ռասամախային 2000 թվականին <<X-Men>> ֆիլմում: Ընդհանուր առմամբ նա 9 անգամ է խաղացել Մարվելի այս կերպարը, ներառյալ 2017 թվականի Ջեյմս Մենգոլդի <<Լոգան>> ֆիլմում:

Ֆիլմի ռեժիսորն է Շոն Լեվին (Շոն Լեվին կլինի DeadPool 3 ֆիլմի ռեժիսորը): Ֆիլմը կպահպանի R ռեյթինգը (նախատեսված է մեծահասակների համար):

Ֆիլմի պրեմիերան նախատեսված է հուկլիսի 26-ին:

Հյու Ջեքմանը և Ռայան Ռեյնոլդսը Դեդփուլ 3 ֆիլմում