Հյու Ջեքմանը պատրաստվում է Դեդփուլի հետ հանդիպմանը

54-ամյա դերասան Հյու Ջեքմանը նշել է, որ հիանալի կազմվածք ունենալու համար երբեք չի դիմել ստերիոիդների օգնությոանը: “X-Men” ֆիլմերում նկարվելու ժամանակ դերասանը Ռասամախայի դերի համար ինտենսիվ ֆիզիկական վարժություններ էր անում:

Ինձ պատահաբար պատմեցին ստերիոիդների հետևանքների մասին, ինչպիսին են նրանց կողմնակի ազդեցությունները: Եվ ես մտածեցի, որ դա ինձ այդքան էլ դուր չի գալիս: Այնպես որ ես արեցի դա հին եղանակով – ասաց Ջեքմանը:

Հյու Ջեքմանը մոտակա 6 ամիսների ընթացքում պլանավորում է ակտիվ մարզումներ անցկացնել, որպեսզի ունենա լավ կազմվածք Ռասամախայի դերի համար, <<Դեդփուլ 3>> ֆիլմի ժամանակ: Մարզումներին զուգահեռ պահպանելու է խիստ դիետա, որպեսզի մկանային զանգված ձեռք բերի:

Ես հիմա լավ մարզավիճակում եմ, քանի որ շաբաթական ութ անգամ Բրոդվեյում ելույթ եմ ունենում երգելով և պարելով, այնպես որ ես լավ վիճակում եմ, ես առողջ եմ և մարզումները սկսելու համար ունեմ հիանալի բազա: Ես կանխավ ներողություն եմ խնդրում հավերից: Փախե՛ք: Սկսեք թռչել, քանի որ ես գալիս եմ ձեր հետևից:

Ջեքմանի խոսքերից կարելի է ենթադրել, որ նկարահանումները սկսելու են 2023 թվականի երկրորդ կեսերին (Շոն Լեվին կլինի DeadPool 3 ֆիլմի ռեժիսորը):

Հիշեցնենք, որ սեպտեմբերին Հյու Ջեքմանը և Ռայան Ռեյնոլդսը, ով մարմնավորում է Դեդփուլին, հրապարակել էին վիդեո-ուղերձ, որում հայտնում են ֆիլմում Ռասամախայի մասնակցությունը (Հյու Ջեքմանը և Ռայան Ռեյնոլդսը Դեդփուլ 3 ֆիլմում):

Հյու Ջեքմանը առաջին անգամ մարմնավորել է Ռասամախային 2000 թվականի “X-Men” ֆիլմում: Ընդհանուր առմամբ նա 9 անգամ կերտել է Խասամախայի դերը՝ ներառյալ 2017 թվականի <<Լոգան>> ֆիլմում:

<<Դեդփուլ 3>> ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2024 թվականի նոյեմբերի 8-ին: