Դեդփուլ և Ռասամախա ֆիլմը սահմանել է նոր ռեկորդ
-
Նորություններ
- հրապարակվել է 19.08.2024
Ռայան Ռեյնոլդսի և Հյու Ջեքմանի մասնակցությամբ <<Դեդփուլ և Ռասամախա>> ֆիլմը համաշխաարհային վարձույթում աշխատել է 1 մլրդ. դոլարից ավելի, սահմանելով նոր ռեկորդ՝ R-ռեյթինգ ունեցող ֆիլմերի ցանկում: Այն գերազանցել է նախկին առաջատար <<Ջոկեր>>-ին (ֆիլմը դուրս էր եկել 2019 թվականին և սահմանում է համաշխարհային ռեկորդ, իսկ Խոակին Ֆենիքսին արժանացնում սպասված Օսկար մրցանակի) և այժմ գլխավորում է ցուցակը:
Սա այս տարվա երկրորդ ֆիլմն է, որը համաշխարհային վարձույթում գերազանցել է 1 մլրդ. դոլարը (առաջինը եղել է <<Գլուխկոտրուկ 2>> մուլտֆիլմը, որը աշխատել է 1.5 մլրդ. դոլար): Ֆիլմը ամերիկյան վարձույթում ևս հաղթանակ է գրանցել, առաջ անցնելով Մել Գիբսոնի <<Քրիստոսի չարչարանքները>> ֆիլմին, որը ամերիկյան վարձույթում ունեցել է 370 մլն. դոլար:
Մարվել ընկերությունը տոնում է իր երկար սպասված և մոռացված հաջողությունը, որը 2019 թվականից ի վեր տեղի չէր ունեցել: Վերջին ֆիլմերը և սերիալների անորակ էֆեկտներով և ցածրակարգ սցենարային լուծումներով, հավանության չէր արժանանում ֆանատների կողմից:
Նշենք, որ ամենաեկամտաբեր ֆիլմերի լավագույն տասնյակում ընդամենը վեցն են սուպերհերոսների մասին: