Կրեյվեն որսորդը կմիանա չարագործ վեցնյակին

Շատ շուտով չարագործներ Վենոմին և Մուրբիուսին կմիանա նաև Կրեյվեն որսորդը: Կրեյվենի մասին պատմող նոր ֆիլմում կներկայացնեն ոչ միայն <<չարագործ վեցնյակ>>-ի նոր անդամին, այլ նաև նրա <<քամելիոն>> եղբորը:

Կոմիքսներում Սերգեյ Կրավինովը և Դմիտրի Սմերդյակովը հարազատ եղբայրներ էին: Դմիտրին դեռ մանկուց կարողանում էր վարպետորեն փոխել իր արտաքինը, ձևանալով այլ մարդ: Այնուհետև նա հայնվում է մի հաստատությունում, որտեղ երեխաներին սովորեցնում և դաստիարակում էին ինչպես գործակալների, ովքեր ունեին կերպարանափոխվելու ունակություններ:

Սկզբում Դմիտրին օգտվում էր տարբեր հանդերձանքներից և շպարից, որպեսզի կարողանա քողարկվել այլ մարդու անվան տակ, իսկ ավելի ուշ հատուկ շիճուկի միջոցով նա ստանում է ֆիզիկապես կերպարանափոխվելու կարողություն:

Մի անգամ երբ նա փորձում էր գողանալ հակահռթիռային պաշտպանության համակարգի նախագիծը, նրա ծրագրերին խոնչդոտում է Սարդ մարդը, ինչն էլ դառնում է նրանց թշնամանքի պատճառը: