Լոկի սերիալի 2-րդ եթերաշրջանի թրեյլերը

“Marvel Studios”-ը և “Disney” ընկերությունը հրապարակել են <<Լոկի>> սերիալի երկրորդ եթերաշրջանի թրեյլերը: Ընդամենը մի քանի ամիս անց, խաբկանքի աստված Լոկին կուղևորվի նոր արկածների հետևից: Ինչպես կարող ենք նկատել, սերիալի պրեմիերայի վրա չի ազդել ԱՄՆ-ում տեղի ունեցող սցենարիստների և դերասանների բողոքի ցույցերը:

Սերիալի դեպքերը տեղի են ունենում առաջին եթերաշրջանի ավարտից անմիապես հետո, երբ Սիլվին (Սոֆի դի Մարտինո) իրականությունը վերածում է քաոսի: Այս ամենի արդյունքում Լոկին ուղևորվում է զուգահեռ իրականություն, որտեղ նա և Սիլվին երբեք համատեղ չեն աշխատել:

Երկրորդ եթերաշրջանում Լոկին (Թոմ Հիլդսթոնը) ուղևորվում է Սիլվիի, դատավոր Ռեյնսլերթերի և մյուսների որոնումներով: Լոկին և գործակալ Մոբիուսը (Օուեն Ուիլսոնը) հանդիպում են Կանգի նոր տարբերակի հետ, ինչպես նաև հին և նոր ծանոթների և համախոհների հետ: Առանց իր կամքի Լոկին տեղափոխվում է տարբեր ժամանակաշրջաններ:

Հիշեցնենք, որ առաջին եթերաշրջանը համարվում է “Marvel Studios”-ի ամենահաջողված սթրիմինգային հեռուստանախագծերից: Երկրորդ եթերաշրջանում վերադառնալու են դերասանական ողջ կազմը:

Սերիալի պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերի 6-ին “Disney+” սթրիմինգային ալիքով: