Դյունա 2 ֆիլմի նկարահանումները կսկսվեն այս աշնանը
-
Նորություններ
- հրապարակվել է 31.01.2022
Ռեժիսոր Դենի Վիլնյովը կիսվել է <<Դյունա 2>> ֆիլմի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ: Ըստ ռեժիսորի աշխատանքները ընդհանում են ըստ պլանավորված գրաֆիկի: Ֆիլմի սցենարը համարյա ավարտված է, իսկ նկարահանումները տեղի կունենան այս տարի աշնանը:
Շուտով կավարտենք ֆիլմի սցենարական աշխատանքները և կանցենք պատկերավորման (storyboard) աշխատանքներին: Ներկա պահին <<Դյունա 2>> ֆիլմի վրա աշխատում է բեմադրիչ-նկարիչ Փաթրիս Վերմետտը:
Ընդհանրապես ես սիրում եմ արտադրության նախապատրաստական այս հիանալի փուլը: Այստեղ ես պարզապես երազում եմ, նայում եմ առաստաղին և մտածում եմ ֆիլմի մասին: Այս պահերին ինձ թվում է, որ ամեն ինչ հնարավոր է: Հետո ես իհարկե անխուսափելիորեն կբախվեմ շոկային իրականության հետ, բայց դա հետո:
Ֆիլմի պրեմիերան սպասվում է 2023 թվականին: