Stranger Things 4-րդ եթերաշրջանի թրեյլերը
-
Ֆիլմեր
- հրապարակվել է 14.04.2022
Նախորդ եթերաշրջանից ընդամենը 3 տարի անց, Նեթֆլիքս ընկերությունը ներկայացրեց “Stranger Things” սերիալի 4-րդ եթերաշրջանը: Հոքինս քաղաքի դպրոցական ընկերները բախվում են անդրաշխարհի հրեշների հետ:
Երրորդ եթերաշրջանից անցել է երկու տարիև և այս ժամանակահատվածում գլխավոր հերոսները դարձել են ավագ դպրոցականներ և գնացել են տարբեր նահանգներ: Մաքսը, Լուկասը, Դասթինը և Մայքը սովորում են Ինդիանա նահանգում՝ Հոքինսի դպրոցում, իսկ Ջեյն Հոփերը և Ուիլը սովորում են Կալիֆորնիայում:
Թրեյլերի անգլերեն տարբերակ
Թրեյլերի ռուսերեն տարբերակ
Թրեյլերում 2 անգամ տեսնում ենք խորհրդավոր ժամացույցը և դա պատահական չէ, քանի որ այն ունենալու է կարևոր նշանակություն: Սերիալի հեղինակներ Դաֆեր եղբայրները հաստատել են, որ ժամացույցը համարվում է <<հանելուկի կորիզը>>, որը կփորձեն լուծել Հոքինսի երիտասարդ դպրոցականները:
Եթե դու տեսել ես ժամացույցը, ապա գործը բարդ է – զգուշացնում է Մեթ Դաֆերը:
Թրեյլերում տեսնում ենք Մաքսին, ով եկել է իր եղբոր գերեզմանի մոտ: Նախորդ եթերաշրջանում Մաքսի եղբայրը զոհում է իր կյանքը հանուն քրոջ և նրա ընկերների փրկության: Այս եթերաշրջանում Մաքսի դերը ավելի մեծ կլինի համեմատ նախորդների:
Դաֆեր եղբայրները խոստանում են ցուցադրել Օդիի անցյալը: Թրեյլերի որոշ տեսարաններում տեսնում ենք կարճ մազերով հերոսուհուն գիտական լաբորատորիայում, որի դեպքերը տեղի են ունենում մինչ առաջին եթերաշրջանը:
Շերիֆ Հոփերի տեսարանները նկարահանել են Լիտվայում, որտեղ վերստեղծել են Սովետ Միությունը: Օրինակ Հոփերի կալանավայրի նկարահանումները տեղի են ունեցել Վիլնիուսի Լուկիշի փակ բանտում:
4-րդ եթերաշրջանի յուրաքանչյուր սերիաի ստեղծման համար հատկացրել են 30 մլն. դոլար և ընդհանուր եթերաշրջանի բյուջեն կազմում է 270 մլն. դոլար (Stranger Things սերիալի 4-րդ եթերաշրջանը լինելու է ամենամաշտաբայինը): Ամենաթանկ համարվոր “The Game of Thrones” հայտնի սերիալի եզրափակիչ սերիայի բյուջեն 2 անգամ քիչ է՝ մոտավոր 15 մլն. դոլար: Այժմ ամենաթանկ սերիալի տիտղոսը պատկանում է “Stranger Things” սերիալին: Նրանք գերազանցել են անգամ “The Game of Thrones” սերիալի նախապատմության՝ “House of Dragon”-ի բյուջեին, որի յուրաքանչյուր սերիալի համար հատկացրել են ընդամենը 20 մլն. դոլար: