Wednesday սերիալի 2-րդ թրեյլերը

Նեթֆլիքս ընկերությունը ներկայացրեց Թիմ Բարթոնի <<Ադամս ընտանիքը>> սերիալի երկրորդ թրեյլերը, որը պատմում է Ուենսդեյ Ադամսի մասին: Թրեյլերը բացահայտեց նոր կերպարներ և դեպքեր:

Սերիալում գլխավոր կերպարներին մարմնավորել են Ջենա Օրտեգան (Ուենսդեյ), Ֆրեդ Արմիսենը (Ֆեսթեր Ադամս), Քեթրին Զետա-Ջոնսը (Մորտիշա), Լուիս Գուսմանը (Գոմես) և ուրիշներ: Երաժշտությունը Դենի Էլֆմանի:

Սերիալի հեղինակները հրաժարվել են ֆիլմը վերաթողարկելուց կամ ռիմեյքից, ի օգուտ <<Թիմ Բարթոնի 8 ժամանոց ֆլիմի>>:

Թրեյլերում ներկայացրեցին Ֆրեդ Արմիսենային, ով հանդես էր գալիս Ֆեսթեր Ադամսի դերում (առաջին ֆիլմում կերպարին մարմնավորել էր Քրիսթոֆեր Լոյդը) և Քրիսթինա Ռիչիին (<<Ադամս ընտանիք>>-ի առաջին ֆիլմից հայտնի փոքրիկ աղջկան, ով այս տարիների ընթացքում բնականաբար մեծացել էր):

Ի դեպ Քրիսթինա Ռիչին նոր ֆիլմում հանդես է գալիս ակադեմիայում դասախոսի դերում, որտեղ գալիս է սովորելու Ուենսդեյ Ադամսը (դիտե՛լ ֆիլիմի առաջին թրեյլերը՝ Թիմ Բարթոնի Wednesday սերիալի թրեյլերը): Ունեսդեյը իր հասակակիցների հետ շբման բարդություններ ունի, սակայն իր գլխավոր խնդիրը դա չէ, այլ խորհրդավոր սպանությունների շարքը, որը պետք է բացահայտի:

Աստիճանաբար նա հասկանում է, որ ակադեմիան թաքցնում է տարբեր գաղնիքներ, որոնք անգամ կարող են կապված լինել իր ծնողների գաղտնիքների հետ:

Սերիալի պրեմիերան նախատեսված է նոյեմբերի 23-ին: