Jurassic World: Dominion ֆիլմի երկրորդ թրեյլերը
-
Ֆիլմեր
- հրապարակվել է 28.04.2022
Universal Pictures ընկերությունը ներկայացրեց “Jurassic World: Dominion” ֆիլմի երկրորդ թրեյլերը:
Նախորդ ֆիլմի իրադարձություններից անցել է շուրջ չորս տարի և դինոզավրերը ապրում են մարդկանց հետ: Սակայն այս բալանսը շատ փխրուն է և ցանկացած խախտում բերում է սարսափելի հետևանքների:
Մարդկանց ճակատագիրը որոշելու համար Օուեն Գրեյդին (Քրիս Փրաթը) և Կլեր Դիրինգը (Բրայս Դալաս Հովարդ) օգնություն են խնդրում ավագ սերնդի հերոսներից՝ Ալան Գրանտից (Սեմ Նիլ), Էլի Սեթլերից (Լորա Դյորն) և Յան Մալկոլմայից (Ջեֆ Գոլդբլում):
Թրեյլերի անգլերեն տարբերակ
Թրեյլերի ռուսերեն տարբերակ
Թրեյլերում ցուցադրեցին, թե ինչպես են ֆիլմի հերոսներին օգնության հասնում “Jurassic Park”-ի գլխավոր հերոսները: Միասին փորձելով կանխել էկոլոգիական աղետը, խումբը ծանոթանում է նոր և վտանգավոր մողեսների հետ, լինում են անսպասելի վայրերում և պարզում են, որ ոչ բոլոր դինոձավրերին է հնարավոր վարժեցնել:
“Jurassic World: Dominion”-ը լինելու է երկարապատման ամենաերկար ֆիլմը, որի տևողությունը կազմում է 2 ժամ 26 րոպե:
Հիշեցնենք ֆիլմերի տևողությունը՝
Jurassic Park - 2 ժամ 7 րոպե
Jurassic Park 2 - 2 ժամ 9 րոպե
Jurassic Park 3 – 1 ժամ 32 րոպե
Jurassic World – 2 ժամ 4 րոպե
Jurassic World 2 – 2 ժամ 6 րոպե
Ֆիլմի ռեժիսոր Քոլին Թրեվորը նշում է, որ ֆիլմի այսպիսի տևողությունը պայմանավորված է նրանով, որ ֆիլմում մասնակցում շատ կերպարներ, ներառյալ երկարապատման <<վետարաններին>> (Ջեֆ Գոլդբլում, Սեմ Նիլ և Լոռա Դյորն): Ըստ ռեժիսորի նախորդ եռապատման հերոսներին հատկացված է բավականաչափ ժամանակահատված, ինչպես հիմնական ֆիլմի գլխավոր հերոսներին: Միևնույն ժամանակ ֆիլմը միմյանց է կապում երկարապատման բոլոր ֆիլմերը:
Համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Հունիսի 10-ին: