«Վատ տղաները 2» (The Bad Guys 2) մուլտֆիլմի թրեյլերը

“DreamWorks” անիմացիոն ընկերությունը ներկայացնում է «Վատ տղաների» նոր արկածները: Ինչպես ասում են «Վերջին կողոպուտ գոյություն չունի»:

Ըստ սյուժեի Միսթր Վուլֆին (Սեմ Ռոուքվել) և իր թիմին շտապ գումար է հարկավոր և հենց ժամանակ նրանք հանդիպում են սկսնակ չարագործների նոր թիմի հետ, ովքեր  հայտնի են որպես «Վատ աղջիկներ» անվանումով: Միևնույն ժամանակ Միսթր Սնեյքը (Մայք Մերոն) սիրահարվում է «վատ աղջիկներից» մեկին:

Թրեյլերում այս անգամ տեսնում ենք «Վատ աղջիկների» ավազակախմբի, որոնք ցանկանում են իրենց վերջին գործը «Վատ տղաների» հետ միասին գլուխ բերել: Սակայն առաջին մասի վերջին իրադարձություններից հետո, «Վատ տղաները» այժմ դարձել են լավ տղաներ, որի հետևանքով առաջանում է վեճ երկու խմբերի միջև:

Մուլտֆիլմի ռեժիսորն է Պիեր Պերիֆելը, ով առաջին մասի ռեժիսորն էր: Երկու մուլտֆիլմներն էլ ստեղծվել են Աարոն Բլեյբի մանկական գրքերի հիման վրա:

Հնչյունավորման դերասանական կազմը նույնպես վերադարձել է իրենց կերպարներին՝ Էնթոնի Ռամոս (Միսթր Պերանիա), Ակվաֆինա (Միսս Տարանտուլա), Քրեյգ Ռոբինսոն (Միսթր Շնաձուկ) և ուրիշները: Հնչյունավորման կազմին է միացել Օսկար մրցանակի հավակնորդ՝ Դանիել Բրուքսը, ով կհնչյունավորի աղջիկների թիմի առաջնորդին՝ խելացի և վտանգավոր ձյունահովազ Կիթթի Կեթին:

Մուլտֆիլմի պրեմիերան նախատեսված է 2025 թվականի օգոստոսի 1-ին:

Վատ Տղաները (Bad Guys). անիմացիոն նոր կատագերգության թրեյլերը