Վատ Տղաները (Bad Guys). անիմացիոն նոր կատագերգության թրեյլերը

Universal Studios ընկերությունը ներկայացրեց <<Վատ տղաներ>> անիմացիոն նոր կատագերգության թրեյլերը: Մուլտֆիլմի հերոսները շատ վատ հեղինակությամբ կենդանիներ են՝ պարոն Գայլը, պարոն Օձը, պարոն Պիրանիան, պարոն Շնաձուկը և միս Տարանտուլան: Նրանց բացարձակ ոչ ոք չի սիրում և նրանք էլ իրենց հերթին չեն ամաչում իրենց անդաստիարակ պահվածքից, կողոպուտներից և անում են ամեն խենթ բան, ինչ մտքներով կանցնի:

Մի անգամ գայլն իր հանցագործ խմբով որոշում է գողանալ <<ոսկե դելֆինը>>, որը նվիրում են բարի գործերի համար: Կողոպուտի ժամանակ պարոն Գայլը պատահաբար փրկում է աստիճաններից վայր ընկնելուց մի տատիկի, ով գայլին շփոթելով շան հետ, գովաբանում է իր լավ արաքի համար: Գայլին շատ է դուր գալիս գովեստի խոսքերը և նա առաջարկում է իր ընկերներին փորձել բարի գործեր անել: Բայց այդ ամենը ամենևին էլ հեշտ գործ չէ:

Թրեյլերի անգլերեն տարբերակ

Թրեյլերի ռուսերեն տարբերակ

Ինչո՞վ է տարբերվում <<Վատ տղաները>> մյուս անիմացիոն մուլտֆիլմերից:

Հեղինակները ցանկացել են գտնել այնպիսի կերպարներ, որոնք իրենց տեսքով զգալի կտարբերվեն մյուս CGI մուլտֆիլմերից: Մուլտֆիլմում մարդիկ և կենդանիները ապրում են միասին:

Մուլտֆիլմի կոմպոզիտորն է Դենիել Պեմբերտոնը, ով օսկարակիր “SpiderVerse” անիմատցիոն մուլտֆիլմի կոմպոզիտորն է:

Մուլտֆիլմի պրեմիերան սպասվում է Մարտի 24-ին:

Գրառումներ:

universal studios trailer թրեյլեր