Կոշկավոր կատուն. Վերջին երազանք մուլտֆիլմի թրեյլերը
-
Մուլտֆիլմեր
- հրապարակվել է 17.03.2022
Այս աշնանը վերադառնում է մեր բոլորի կողմից սիրված, կաթի մեծ սիրահար, անվախ և արկածախնդիր կոշկավոր կատուն՝ <<Կոշկավոր կատուն. Վերջին երազանք>> մուլտֆիլմում: Ավելի քան մեկ տասնամյակ անց DreamWorks Animation-ը ընկերությունը ներկայացրեց Կոշկավոր կատվի մասին պատմող նոր անիմացիոն մուլտֆիլմի առաջին թրեյլերը:
Կատվի արկածները տեղի են ունենում մինչև նրա հանդիպումը Շրեկի հետ: Մի անգամ կոշկավոր կատուն փրկում է մի ողջ գյուղ կանաչ հսկայից, սակայն դժբախտ պատահարի հետևանքով կորցնում է իր կյանքերից ևս մեկը: Պարզվում է, որ նա իր ինը կյանքերից ութը արդեն կորցել է և այժմ ստիպված պետք է ավելի զգույշ լինի:
Թրեյլերի անգլերեն տարբերակ
Թրեյլերի ռուսերեն տարբերակ
Կոշկավոր կատուն պետք է համակերպվի իր վերջին 9-րդ կյանքով և օգնություն խնդրի իր նախկին գործընկերոջից և թշնամուց: Իր ընկերների հետ՝ կատվի և շատախոս շան քոթոթ Պիերոյի հետ միասին, ուղևորվում է էպիկ ճանապարհորդության, որպեսզի գտնի <<Երազանքի աստղը>> և վերականգնի իր կորցրած ութ կյանքը:
Կոշկավոր կատվին կհնչյունավորի Օսկարի հավակնորդ Անտոնիո Բանդերասը:
Մուլտֆիլմի պրեմիերան տեղի կունենա Սեպտեմբերի 23-ին: