«Վատ տղաներ.կողոպուտ ուրվականների հետ» մուլտֆիլմի թրեյլերը

“Dream Works Pictures” և Նեթֆլիքս ընկերությունները համատեղ ներկայացնում են արդեն իսկ հայտնի և սիրված դարձած հերոսների նոր արկածները՝ «Վատ տղաներ. Կողոպուտ ուրվականների հետ»:

Պամությունը հիմնված է Արոն Բլեյբի գրքի հիման վրա: Մռայլ միջավայրը և ուրվականներով լի դղյակի գաղտնիքը, խոստանում է անակնկալներով լի նոր արկածներ:

Պաշտոնական ամփոփագիր

Վատ տղաները Հելոուինին որոշում են կատարել իրենց հերթական կարևոր կողոպուտը՝ լեգենդար հանգուցյալ հանցագործ Ռեդժինալդ Է.Սկերի գողացված համայիլը (ամուլետ): Սկերիի առանձնատանը իրենց միսիան կատարելու ժամանակ, Վոլֆը իր թիմակիցներին վախեցնելու համար պատրաստել է մի քանի հնարքներ: Սակայն երբ սկսում են Վոլֆին հետապնդել, վատ տղաները ստիպված վերադառնում են առանձնատուն, որպեսզի վերադարձնեն անիծված ավարը:

Մուլտֆիլմում կրկին կտեսնենք սիրված կերպարներին՝ գայլին, շնաձկանը, պերանիա ձկանը, օձին և տարանտուլային: Ռեժիսորն է Քեվին Պիթին, պրոդյուսերներ՝ Բրեդ Հաալանդ և Քեթրին Նոլֆին:

Մուլտֆիլմի պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի 3-ին՝ Նեթֆլիքս սթրիմինգային ալիքով:

Հիշեցնենք, որ օրիգինալ արկածային մուլտֆիլմը հանդիսատեսին է ներկայացել 2022 թվականին:

Վատ Տղաները (Bad Guys). անիմացիոն նոր կատագերգության թրեյլերը