Արքեյն (Arcane) մուլտսերիալի հեղինակների հարցազրույցը
-
Ետնաբեմ
- հրապարակվել է 21.12.2021
Երկու քույր, երկու քաղաք և մեկ բացահայտում, որը հավերժ կփոխի աշխարհը:
Պիլտովերում և Զաունում անհանգիստ է: Գյուտարարներն ու հանցագործները, քաղաքական գործիչները և հանցախմբի առաջնորդները մարտահրավեր են նետում հասարակությանը, որն օրեցօր ավելի է մասնատվում: Մթնոլորտը ավելի է թեժանում, երբ երկու քույրերին հաջողվում է գողանալ անհավանական ուժի արտեֆակտ: Հին կապերը խզվում են, ի հայտ են գալիս նոր հերոսներ, գիտական բացահայտումները վերածվում են մահացու սպառնալիքների: Ինչի է ընդունակ այդ ուժը, կփոխի՞ այն աշխարհը, թե՞ կկործանի:
Քրիսթիան Լինկ - Կարծում եմ մեզ իսկապես հետաքրքրում է Պիլտովեր և Զաուն քաղաքների տեսակետները քաղաքական իրավիճակի վերաբերյալ: Սա հիանալի միջոց է ցույց տալու, թե որքան հեշտ է ազդել Ձեր տեսակետի վրա և մյուս կողմից իրականում չգիտակցել այդ ամենը:
Ալեքս Յիի - Ես կարծում եմ, որ մեր համար շատ կարևոր է ցույց տալ, որ երկու կողմերնն էլ ունեն իրենց արժանիքները և թերությունները: Ոչ ոք չպետք է ներկայանա որպես հերթական չարագործ: Յուրաքանչյուրը պետք է զգա, որ խնդիրները, որոնց հետ նա բախվում է բարդ է և չունի պարզ լուծումներ կամ հեշտ ելքեր: Մոգական կապերը, որոնք Դուք տեսնում եք մուլտսերիալում, դա այն է, ինչն առաջանում է կերպարների միջև, որոնք եկել են աշխարհի հակադիր կողմերից:
Կարծում եմ հեշտ է բաց թողնել ինչ-որ բան, երբ դու տարված ես պատմությամբ, երբ դու իսկապես վայելում ես այն ամենը ինչը տեսնում ես, դա սիրո արդյունք է. յուրաքանչյուր ֆոնը, յուրաքանչյուր ռեկվիզիտը կամ յուրաքանչյուր կերպարը: Ոմանք ծախսում են իրենց ողջ ժամանակը, կենտրոնանալով անել լավագույնը: Երբ դու աշխատում ես “Fortiche Production”-ի (Ֆրանսիայում անիմացիոն ստուդիո) հետ, այն քեզ պարզապես բարձրացնում է աստիճան վերև:
Քրիսթիան Լինկ - Մենք իսկապես ցանկանում ենք խորասուզվել այս արվեստի գեղեցկության մեջ, որոնք ստեղծում են ամեն օր: Սա երազանք էր և մենք ցանկանում ենք, որ դա գոյություն ունենա: Մենք ուզում ենք, որ այս մուլտսերիալը գոյություն ունենար, որում կա այսպիսի որակի անիմացիա, որտեղ կարող ենք կերպարների դրամատիկ խաղի իրապես նուրբ դիտարկումներ անել:
Ես կարծում եմ այս կապը հնարավոր եղավ ընկերության և վստահության շնորհիվ, որը ձեռք ենք բերել երկար տարիների համատեղ աշխատանքի շնորհիվ: Ես հավատում եմ, որ Fortiche ընկերության ստեղծագործական միտքը հանճարեղ է:
Ալեքս Յիի - “The League Universe”-ը մի վայր է, որտեղ կարծես ապրել եմ երկար տարիներ: Հրաշալի է ունենալ հնարավորություն ներկայացնելու հանրությանը այն ձևով, ինչպես որ գոյություն է ունեցել մեր երեվակայության մեջ այսքան երկար ժամանակ:
Պիլտովեր – առաջընթացի քաղաք
Գտնվելով մայրցամաքի հենց սրտում, Պիլտովերը իրավամբ համարվում է առաջընթացի քաղաք: Հեքստեկի հայտնագործությանը նրան ապագայի մեծ հույս է տալիս, որի ճանապարհը հարթում են երկու տաղանդավոր գիտնական: Բայց այս հսկայական ներուժը ունի հակառակ կողմ. ձախողումղումը կարող է բերել աղետալի հետևանքների: Չգիտակցելով այս ամենը, քաղաքական գործիչները պայքարում են իշխանության համար, իսկ ստորին քաղաքում հասունանում են անկարգություններ: Պիլտովերի բնակիչները ամեն գնով պետք է պաշտպանեն իրենց ապագան ցանկացած գնով:
Զաուն – ստորին քաղաք
Առաջընթաց քաղաքի արժանիքների ստվերում, պիլտովերյան փղոսկրյա աշտարակների խորքում ընկած է ստորին քաղաքը: Այս փողոցներում միշտ կուտակված է ծուխը և լսվում են ճիչեր, մութ ծառուղիներում կատարվում են հանցագործություններ: Այնուամենայնիվ Պիլտովերի մութ երկորյակը լի է հույսերով և փայլուն գաղափարներով, իսկ իրենց ոգին չեն կարող կոտրել ոչ ագահ Հիմբարոնները և ոչ էլ դաժան խաղախապահները: Գալիս է Հեքստեգի դարաշրջանը և Զաունի բնակիչները այլևս չեն ցանկանում ծառայել վերին քաղաքին: Հուսահատված հույսով նրանց սրտերը երազում է ավելի վեհ բաների մասին: