Արքեյն (Arcane) մուլտսերիալը կվերադառնա 2024-ի տարեվերջին

Հիանալի նորություն Արքեյն մուլտսերիալի սիրահարների համար՝ երկրորդ եթերաշրջանի պրեմիերան տեղի կունենա հաջորդ տարվա վերջին (չորրոդ եռամսյակում. հավանաբար դեկտեմբեր ամսին): Խաղի ֆանատները ենթադրում են, որ “Liga Legacy”-ի 15-ամյակի կապակցությամբ կլինի երկար սպասված անակնկալը:

Այս մասին տեղեկությունը հայտնի դարձավ “Tencent” ընկերության “Video V Vision” կոնֆերանսի ժամանակ:

Փաստորեն առաջին եթերաշրջանի պրեմիերայից շուրջ 3 տարի անց կտեսնենք երկրորդը, ինչը կրկնակի ավելի կարճ ժամկետ է, քան ընկերությունը տրամադրել էր առաջին եթերաշրջանի ստեղծման համար: Կարծում ենք այս անգամ ևս անիմացիան և հատկապես սցենարը չեն զիջել առաջին եթերաշրջանին:

Ինչպես և կարելի էր ենթադրել, նման երկար աշխատանքային փուլը կապված է այն փաստի հետ, որ ստեղծագործական խումբը չի ցանկանում շտապել և ներկայացնել ավելի թույլ եթերաշրջան քան առաջինն էր:

Մի քանի ամիս առաջ “Riot Games” ընկերության տնօրեն Նիկոլո Լորանը հայտնել էր, որ <<Արքեյն>>-ը մուլտսերիալի շարունակությունը հազիվ թե տեսնենք այս տարի (Արքեյն (Arcane) երկրորդ եթերաշրջան – ուշ լինի, ավելի լավը լինի):

Հիշեցնենք, որ առաջին եթերաշրջանը գրանցել է 100% արդյունք “Rotten Tomatoes” հարթակում և հաղթել է մի շարք հեղինակավոր մրցանակներ:

Արքեյն (Arcane) – ամենաշատ դիտված սերիալը