Մոանա 2 մուլտֆիլմի թրեյլերը

D23 միջոցառման ժամանակ, որը անցկացվեց օգոստոսի 9-11-ը, Դիսնեյ ընկերությունը ներկայացրեց «Մոանա 2» մուլտֆիլմի առաջին թրեյլերը: Կերպարներին կրկին հնչյունավորելու են Աուլիա Կրավալիոն (Մոանա) և Դուեյն Ջոնսոնը (Մաուի):

Ըստ սյուժեի մուլտֆիլմի դեպքերը տեղի են ունենում առաջին մասի դեպքերից 3 տարի անց: Մոանան և Մաուիին իրենց նոր թիմով՝ խիզախ ծովագնացներով, ուղևորվում են դեպի վտանգավոր ճանապարհորդության՝ հարազատ Մոտոունիի ափերից հեռու, որպեսզի գտնեն իրենց կորած տոհմի մի մասը, ովքեր հայտնվել են փոթորկված ծովի ինչ-որ անիծված կղզում:

Դուեյն Ջոնոսի խոսքերով մուլտֆիլմի շարունակությունը նվիրված է երիտասարդ աղջկան, ով վստահ է, որ կյանքը ավելին է, քան այն ինչ գտնվում է նրա աչքի առաջ:

Մաուին նորից երգում է անիրական նոտաներով, իսկ իմ մազերը պարզապես ֆանտաստիկ տեսք ունեն – նշում է Դուեյն Ջոնսոնը:

Կրավալիոի խոսքերով «Մոանա 2»-ը չի լինելու պատմության ավարտը, հակառակը «Մոանայի արկածները դեռ նոր են սկսվում», նշում է մուլտֆիլմի ռեժիսորը:

Մուլտֆիլմի առաջին մասը դուրս է եկել 2016 թվականին և համաշխարհային կինովարձույթում աշխատել է ավելին քան 643 մլն. դոլար:

Մուլտֆիլմի պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի 27-ին:


Լրացուցիչ ինֆորմացիա

Աշխատանքային փուլում է գտնվում նաև համանուն կինոնկարը, որտեղ գլխավոր կերպարներից մեկին մարմնավորել է Դուեյն Ջոնսոնը: Ֆիլմի կոմպոզիտորն է Լին-Մանուել Միրանդան, իսկ ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2026 թվականի հուլիսի 10-ին:

Դիտե՛ք նաև Մոանա 2 մուլտֆիլմի առաջին կադրը և թիզերը