Գարֆիլդ մուլտֆիլմի թրեյլերը

Sony Pictures ընկերությունը ներկայացրեց  բոլորիս ծանոթ <<Գարֆիլդ>> կատվի մասին պատմող մուլտֆիլմի թրեյլերը: Գլխավոր հերոսին հնչյունավորել է Քրիս Պրատտը, ում հնչյունավորմանը հանդիպել ենք այս տարի գարնանը՝ Սուպեր Մարիո եղբայրներ մուլտֆիլմում (դիտե՛լ Սուպեր Մարիո եղբայրներ մուլտֆիլմի թրեյլերը), ինչպես նաև “The Guardians of the Galaxy” Մարվելի կինոկոմիքսում (Գալակտիկայի պահապանները 3 ֆիլմը սահմանել է ռեկորդ՝ ամենաշատ գրիմ օգտագործելու համար):

Մուլտֆիլմը պատմում է Գարֆիլդ կատվի և իր Վիկ հոր հարաբերությունների մասին:

Թրեյլերը հագեցած է գունեղ և պայծառ անիմացիայով և կերպարներով: Փոքրիկ Գարֆիլդը գտնում է իր միայնակ տիրոջը և այժմ կերպարները հայտնվում են տարբեր զավեշտալի իրավիճակներում:

Գարֆիլդ փիսոն տանել չի կարողանում երկուշաբթիները և ահավոր շատ սիրում է ուտել, ում սպասվում է նոր արկածներ հարմարավետ տնից դուրս: Վերամիավորվելով իր հոր հետ՝ փողոցային կատու Վիկի հետ, ում չի տեսել երկար տարիներ: Գարֆիլդը և իր ընկեր Օդի շունիկը ստիպված թողնում են իրենց հարմարավետ տաքուկ տունը և ուղևորվում են իրականացնել զվարթ, բայց և ռիզկային առաջադրանք:

Ալարկոտ շեկլիկ Գարֆիլդ կատվին ստեղծել է նկարիչ Ջիմ Դեվիսը, իսկ նման անիմացիոն ոճով ներկայացնելու համար աշխատել է Մարկ Դինդալը, ով հայտնի է Կրոնկ կայսրի մասին պատմող մուլտֆիլով: Գլխավոր կերպարներին հնչյունավորել են նաև Սամուել Լ. Ջեքսոնը Սեսիլի Սթրոնգը և ուրիշներ: Սցենարը Դեվիդ Ռեյնոլդսի (Finding Nemo):

Մուլտֆիլմի պրեմիերան նախատեսված է հաջորդ տարի մայիսի 24-ին:

Քրիս Փրատը կկրկնօրինակի Գարֆիլդ կատվին