Քրիս Փրատը կկրկնօրինակի Գարֆիլդ կատվին
-
Նորություններ
- հրապարակվել է 02.11.2021
Մեծ էկրաններին է վերադառնում մոռացության մատնված Գարֆիլդ կատուն:
The Hollywood Reporter-ը հայտնում է, որ արտադրության փուլում է գտնվում Գարֆիլդ կատվի մասին պատմող լիամետրաժ մուլտֆիլմը: Sօny Pictures ընկերության անիմացիոն նոր մուլտֆիլմում, Քրիս Փրատը կկրկնօրինակի Գարֆիլդ կատվին:
Փրաթին կարծես որոշել են վստահել բոլոր գլխավոր դերերը, հիշեցնենք որ Սուպեր Մարիո սպասվող անիմացիոն ֆիլմում գլխավոր հերոսին ևս կրկնօրինակելու է Քրիս Փրատը:
Նոր Գարֆիլդի սցենարը գրելու է դիսնեյան վետերան՝ Դեվիդ Ռեյնոլդսը, որը հայտնի է <<Մուլան>>, <<Ատլանտիդա>> և Պիքսար ընկերության <<Նեմոյին որոնելով>> աշխատանքներով: Մուլտֆիլմի ռեժիսորն է <<Կայսրի նոր արկածները>> մուլտֆիլմի հեղինակ՝ Մարկ Դինդոլը, իսկ մուլտֆիլմը նկարելու են <<Ռոնի սխալը>> մուլտֆիլմի ստեղծագործական խումբը, որը ներկա դրությամբ արդեն մեծ էկրաններին է: Բոլոր նշանները վկայում են, որ <<շեկ փիսիկը>> ապահով ձեռքերում է:
Թողարկման ամսաթիվը դեռևս հայտնի չէ:
Ահա և սիրված փամփլիկ և գիրուկ Գարֆիլդ կատվի նոր դիզայնը: