Գարշելի ես 4 (Despicable Me 4) մուլտֆիլմի թրեյլերը

“Universal Studios”-ը և “Illumination” ընկերությունը ներկայացրեցին <<Գարշելի ես 4>> մուլտֆիլմի թրեյլերը:

Մուլտֆիլմի նոր մասը շարունակում է նախկին սուպեր չարագործ Գրյուի և իր ընտանիքի սիրված պատմությունը: Այս անգամ գլխավոր հերոսը բացի իր փոքրիկ տղայի հետ հարաբերությունները կարգավորելուց, հանդիպում է նոր թշնամիների՝ Մաքսիմ լե Մալեմին (Ուիլլ Ֆարրելլ) և իր խենթուկ ընկերուհի Վալենտինայի (Սոֆիա Վերգարա) հետ:

Մուլտֆիլմի ռեժիսորն է Քրիս Ռենոն (<<Գարշելի ես>>, <<Ընտանի կենդանիների գաղտնի կյանքը>>):

Աստղային հնչյունավորմանը առաջին անգամ միացել են Ուիլլ Ֆերրելը, Սոֆիա Վերգարան, Ջոի Կինգը, Սթիվեն Կոլբերտը, Խլոյա Ֆայնմանը և ուրիշներ:

Հիշեցնենք, որ երկարապատման նախորդ մասը՝ <<Մինիոններ. Գրյուվիտացիա>>-ն մեծ էկրաններին է եղել 2022 թվականին և համաշխարհային վարձույթում աշխատում է մոտ 1 մլրդ. դոլար (դիտե՛լ Մինիոնները. Գրյուվիտացիա մուլտֆիլմի թրեյլերը): Ներկա պահին <<Գարշելի ես>>-ը համարվում է ամենաեկամտաբեր անիմացիոն երկարապատումը աշխարհում (ընդհանուր 4.6 մլրդ. դոլար):

Մուլտֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա այս տարի ամռանը՝ հուլիսի 3-ին:

Գրյուի և մինիոնների նոր արկածները