Սուպեր Մարիո եղբայրներ մուլտֆիլմի թրեյլերը
-
Մուլտֆիլմեր
- հրապարակվել է 07.10.2022
Ինչպես ավելի վաղ նշել էինք (Մարիո մուլտֆիլմի թիզերը սպասվում է հոկտեմբերի 6-ին) Նյու Նորքում անցկացվող Comic Con միջոցառման ժամանակ Nintendo ընկերությունը և Illumination ստուդիոն ներկայացրեցին Սուպեր Մարիո եղբայրներ մուլտֆիլմի թրեյլերը (“Super Mario Bros. Movie” օրիգինալ անվանում):
Ըստ սյուժեի խաղի գլխավոր բացասական հերոսը հսկա կրիա Բոուզերը ոչնչացնում է թագավորությունները մեկը մյուսի հետևից և ուտում է աստղեր: Մարիո և Լուիջի եղբայրները մտադիր են կանգնեցնել հսկային և փրկեն թագուհուն:
Թրեյլերի անգլերեն տարբերակ
Թրեյլերի ռուսերեն տարբերակ
Քրիս Փրատից (Մարիո) բացի կերպարներին հնչյունավորել են Անյա Թեյլոր-Ջոյը (թագուհի Պիչ), Չարլի Դեյը (Լուիջի) Ջեկ Բլեկը (Բոուզեր), Սեթ Ռոգանը (Դոնկի Կոնգ) և ուրիշները: Սպասվում է նաև Մարլզ Մարտինի կամեոն (օրիգինալ խաղում հնչյունավորել է Մարիոյին և Nintendo խաղային համակարգի այլ հերոսների): Հա հիշում է, որ լսումների ժամանակ իրեն հորդորել էին խոսել, ինչպես <<իտալացի սանտեխնիկը Բրուքլինից>>:
“Variety”-ին տված հարցազրույցի ժամանակ Քրիս Փրատը հայտնել էր, որ ռեժիսորի հետ մանրամասն ուսումնասիրել են կերպարին: Նա հավելել էր, որ մուլտֆիլմում իր ձայնը նման չի լինելու ինչ նրան, ինչ մինչ այժմ երկրպագուները լսել են:
Մուլտֆիլմի ռեժիսորն է Միքայել Ելենիկը և Արոն Հորվաթը, կոմպոզիտոր՝ Բրայան Թեյլոր: Մուլտֆիլմում հնչելու են նաև խաղի թեմատիկ երաժշտությունները ևս:
Մուլտֆիլմի պրեմիերան նախատեսված է 2023 թվականի մարտի 24-ին: