Դուեյն Ջոնսոնը Mortal Kombat 2 ֆիլմում

Դեռ անցած տարի պրոդյուսեր Թոդ Գարները իր թվիթերյան էջում հայտնել էր “Mortal Kombat 2” ֆիլմի շարունակության մասին: Ֆիլմի նկարահանումները նոր թափ են ստանում:

NewLine ստուդիոն կզբաղվի “Mortal Kombat 2” ֆիլմի նկարահանումներով և ըստ Daedline ինֆորմացիոն պորտալի, ֆիլմի սցենարը կգրի Ջերեմի Սլեյթերը: Մինչ այս սցենարիստը մասնակցել է <<Լուսնի Ասպետը>> (Հունվար ամսին ներկայացրեցինք առաջին թրեյլերը) սերիալի աշխատանքներին: Սլեյթերը մասնակցել է նաև 2015 թվականի “Fantastic 4” և “The Umbrella Academy” ստեղծագործական աշխատանքներին և ունի գզալի աշխատանքային փորձ սուպերհերոսների նախագծերում աշխատելու:

Սցենարիստ Ջերեմի Սլեյթերի հիմնական խնդիրն է շտկել բոլոր այն <<սխալները>>, որոնք կային ֆիլմի առաջին մասում (օր.՝ հերոսները ունեին գերունակություններ, սակայն չգիտեին թե ինչպես այն օգտագործեին):

“Mortal Kombat”-ի հեղինակներից՝ Էդ Բունը հայտնում է, որ Շաո Կաննի դերում տեսնում են Դուեյն Ջոնսոնին և բացառված չէ, որ սա այսպես կոչված փակ-անոնս է: Իր այս թվիթը Էդ Բունը նշել է ի պատասխան այն լուրին, որ Դուեյն Ջոնսոնը կմասնակցի հայտնի խաղային կինոէկրանավորմանը: Ինչպես նշում է Դուեյնը, խոսքը գնում է <<շատ հայտնի և շատ մեծ>> խաղի մասին, որը նա երկար տարիներ խաղում է: Պայմանագիրը դեռ չի թույլատրում հստակ ինչ-որ բան նշել: Սակայն Դուեյնը խոստացավ, որ գեյմերները վստահ գոհ կլինեն:

Ֆանատների կարծիքները տարբեր էին՝ “Call of Duty”-ից և “Mass Effect”-ից (որոնց սերիալները արդեն արտադրության փուլում են) մինչև “God of War” խաղում Կրատոսի դերում:

Նշենք, որ Դուեյն Ջոնսոնը այս ոլորտում արդեն ունի բավականին փորձ: Նա մասնակցել է “Doom” և ”Rampage” խաղերի էկրանավորմանը: