HBO ընկերությունը հայտնել է “The Last of Us” սերիալի պրեմիերայի օրը

2023 թվականի հունվար ամսին HBO Max սթրիմինգային ալիքով տեղի կունենա “The Last of Us” սերիալի պրեմիերան: Հիշեցնենք, որ համանուն խաղը՝ “The Last of Us II”, որը դուրս է եկել 2020 թվականի հունիսի 19-ին, համարվում է 2020 թվականի ամենասպասված նախագիծը: Խաղի ստեղծումը դառնում է կարևոր իրադարձություն ոլորտի զարգացման համար և խաղի հեղինակ Դրակմանին ճանաչում են հանճար: Ապագա սերիալը ևս համարվում է սպասված և կարևոր իրադարձություն:

Պաշտոնական պաստառից տեսնում ենք լքված հետապոկալիպտիկ քաղաք և հեռվում տեսնում ենք սերիալի գլխավոր հերոսներին: Պաստառը կարծես հուշում է, թե ինչպիսի երկար և ծանր ճանապարհ է նրանց սպասվում:  

Մարդկային քաղաքակրթությունը համավարակի պատճառով ոչնչանում է: Չկա պատվաստանյութ, չկա իմունիտետ, բացառությամբ մեկ անձի, ով մարդկության միակ հույսն է, որի շուրջ էլ կառուցվում է հիմնական սյուժեն: Մարդիկ, որոնց հաջողվել է ողջ մնալ աղետից բնակվում են ավերակներում և անգամ թշնամության մեջ են մեկը մյուսի հետ:

Գլխավոր հերոս Ջոելը (Պեդրո Պասկալ) պետք է դեռահաս Էլիին (Բելլա Ռամզի), ով ունի իմունիտետ հիվանդության հանդեպ, հասցնի գիտնականների մոտ, որպեսզի հնարավոր լինի ստեղծել պատվաստանյութ: Իսկ ամբողջ ճանապարհը անցնելու է վարակված ագերսիվ մարդկանց միջով, որոնք կարող են ավելի մեծ վնաս հասցնել, քան զոմբիների ամբոխը:

Ինչպես նշեցինք, սերիալի գլխավոր հերոսները Պեդրո Պասկալն և Բելլա Ռամզին են: Հարցազրույցներից մեկի ժամանակ գլխավոր դերասանները նշեցինք, որ նրանք երկուսն էլ չեն խաղացել “Naughty Dog” ընկերության օրիգինալ խաղը, բայց վստահեցնում են, որ խաղի էկրանավորումը ոչ միայն չի հուսահատեցնի խաղի սիրահարներին, այլև հաճելիորեն կզարմացնի: Սցենարական աշխատանքները վստահված է Քրեյգ Մեյզին, որ նաև նախագծի համակարգողն է:

Սերիալի պրեմիերան տեղի կունենա 2023 թվականի հունվարի 15-ին:

Իդեպ - ներկա պահին տեխնիկական լուծումներով խաղին հավասար մրցակից չկա: Խաղում իրական ժամանակում կարող ենք տեսնել հետքեր ձյան վրա, հերոսների աչքերի փայլը, լույսի բեկումը կոտրված ապակիների միջով և այլն: Դեռ տարիներ առաջ շատերը երազում էին, որ մի օր խաղերը կարող են հասնել վիզուալ այնսպիսի բարձունքների: