Jurassic World: Dominion ֆիլմը չի լինի երկարապատման ավարտը

Ֆիլմի պրոդյուսեր Ֆրենկ Մարշալը հայտնել է, որ “Jurassic World: Dominion” ֆիլմը չի լինելու երկարապատման ավարտը: Մարշալը դեռ չի կարող հստակ ինչ-որ բան նշել, փոխարենը նա ասել է՝

Աշխարհը, որտեղ մարդիկ և կենդանիները ապրում են կողք-կողքի՝ կզարգանա:

Նրա խոսքերով ֆրանշիզան որն այսօր կա, բացի ֆիլմերից ունի նաև անիմացիոն սերիալ և Netflix ընկերությունը արդեն ներկայացրել է 4-րդ եթերաշրջանը: Ֆանատներին հավանաբար սպասվում են նոր սերիալներ, որը քննարկում է տեղծագործական թիմը:

Դեռ 2021 թվականի ամռանը՝ Քոլին Թրեվորը պատմել էր, որ վերջին ֆիլմում հատուկ ուշադրություն է դարձված մարդկանց և դինոզավրերի հակամարտությանը: Իր խոսքերով սա պատահական չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: Ամենայն հավանականությամբ հետագա շարունակություններում մեզ կներկայացնեն ավելին քան հերթական հակամարտությունը մարդկանց և դինոզավրերի միջև:

Նոր եռապատման եզրափակիչ ֆիլմի պրեմիերան տեղի կունենա Հունիսի 9-ին (դիտել ֆիլմի թրեյլերը):