Հրաշք Կինը Շազամ 2 ֆիլմում

Ըստ “The Illuminerdi” տեղեկատվական աղբյուրի, Գալ Գադոտի մասնակցությամբ <<Հրաշք Կնոջը>> կտեսնենք Շազամ 2 (Shazam 2: Fury of the Gods) սպասվող ֆիլմում: Նա կունենա էպիզոդիկ դերակատարում և ավելի երկար էկրանային ժամանակ, քան Սուպերմենը Շազամ ֆիլմի առաջին մասում:

Հիշեցնենք, որ ֆիլմի առաջին մասում Կլարկ Կենտի դեմքը չեն ցուցադրել և ստեղծագործական թիմը չէր հրավիրել Հենրի Քավելին նկարահանումներին մասնակցելու:

Ըստ սյուժեի Շազամը բախվում է Ատլասի աղջիկների՝ Հեսպերոն և Կալիպսո հզոր քույրերի հետ: Այնպես որ չարագործները կարող են օժտված լինել աստվածային ուժով:

Դիանան նույնպես կապված է <<Հին Աստվածներ>>-ի հետ՝ նա Զևսի աղջիկն է: Տրամաբանական է ենթադրել, որ աստվածային էակների մասնակցությամբ բախումը անտարբեր չի թողնի նրան: