Սարդ Մարդը սահմանում է նոր ռեկորդ

<<Սարդ Մարդը. Տունդարձի ճանապարհ չկա>> (SpiderMan: No Way Home) ֆիլմի եկամուտը այս պահին կազմում է 1 մլրդ. 636 մլն. դոլար և զբաղեցնում է ամենաշահութաբեր ֆիլմերի 8-րդ հորիզոնականը: <<Սարդ Մարդը>> ֆիլմը համարվում է նաև հետ-կարանտինային շրջանի ամենաշահութաբեր ֆիլմը և վերջին տարիների ամենահաջողակ բլոկբասթերներից մեկը:

Եվ պատահական չէ, որ ֆիլմի ռեժիսոր Ջոն Ուոթսը այս պահին շատ պահանջված է: Որոշ լրագրողներ հայտնում են, որ ռեժիսորը զբաղված է երկու նոր նախագծերով, որոնցից մեկը՝ <<Մարվել>> ընկերության: Բնականաբար Քեվին Ֆայգին (“Marvel Studios”-ի նախագահ) <<բաց չէր թողնի>> այսպիսի տաղանդավոր ռեժիսորի: Ինչպես հայտնում է Variety-ին, հենց ռեժիսոր Ուոթսին են վստահել “Fantastic 4” ֆիլմը, որի մասին դեռևս լրացուցիչ տեղեկատվություն չկա և հավանաբար աշխատանքները գտնվում են նախնական փուլում: