Մորբիուս – Կենդանի վամպիր ֆիլմի նոր թրեյլերը

Օրերս Sony Pictures ընկերությունը ներկայացրեց երկար սպասված Մորբիուս ֆիլմի երկրորդ թրեյլերը Ջարեդ Լետոյի մասնակցությամբ: Հիշեցնենք, որ ֆիլմի առաջին թրեյլերը դուրս էր եկել շուրջ 2 տարի առաջ:

Կոմիքսների սիրահարները արդեն ծանոթ են ֆիլմի սյուժեին: Մայքլ Մորբիուսը տառապում է արյան անբուժելի հազվագյուտ հիվանդությունով, որից ազատվելու համար համաձայնվում է ենթարկվել վտանգավոր փորձարկման, սակայն փորձի անհաջող ընթացքի հետևանքով բժիշկը դառնում է <<Կենդանի Վամպիր>>:

Մուրբիուս ֆիլմի 2-րդ թրեյլերում, ի տարբերություն առաջին թրեյլերի երաժտության, որը արժանի էր հատուկ ուշադրության՝ Բեթհովենի հայտնի ստեղծագործության շքեղ կերպարանափոխմամբ, այս անգամ հնչում է “Jim Morisson - People are strange” կատարումը:

Թրեյլերի շատ կադրերում կարելի է գտնել հղումներ Marvel-ի այլ կինոէկրանավորումների, ինչպես Sony, այնպես էլ Disney ընկերության:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան սպասվում է Հունվարի 20-ին:

Թրեյլերի անգլերեն տարբերակը

Թրեյլերի ռուսերեն տարբերակը