«Հրեշների կորպորացիա 3» - Մայքը և Սալին վերադառնում են նոր արկածներով
-
Նորություններ
- հրապարակվել է 09.03.2026
“The Wall Street Journal” պարբերականը հայտնում է այն մասին, որ Պիքսար ընկերությունը աշխատում է «Հրեշների կորպորացիա 3» (Monster’s Inc. 3) մուլտֆիլմի վրա:
Առաջին լիամետրաժ մուլտֆիլմը դուրս է եկել 25 տարի առաջ՝ 2001 թվականին: Մուլտֆիլմի ռեժիսորն է Փիթ Դոկտորը, ով այժմ հանդիսանում է «Պիքսար» ընկերության ներկայիս տնօրենը:
Մուլֆիլմը համաշխարհային վարձույթում աշխատել է 528.7 մլն. դոլար: Չնայած այն փաստին, որ մուլտֆիլմը ունեցել է մեծ հաջողություն, Պիքսար ընկերութունը չէր շտապում հայտարարել շարունակության մասին, խոսքը իհարկե «Հրեշների համալսարանը» մուլտֆիլմի մասին է, որը հանդիսատեսին ներկայացավ առաջին մուլտֆիլմից ընդամենը 12 տարի անց: Մուլտֆիլմի նախապատմությունը համաշխարհային վարձությում արդեն աշխատեց 743.6 մլն. դոլար, որին էլ հաջորդեց «Հրեշներն աշխատավայրում» մուլտսերիալը (երկու եթերաշրջան):
Պիքսար ընկերության վերջին մի քանի մուլտֆիլմերը համաշխարհային վարձույթում գրանցում են ոչ ցանկալի արդյունքներ, ինչպես ֆինանսական առումով, այնպես էլ մեծ հավանության չեն արժանանում հանդիսատեսի և կինոքննադատների կողմից:
Պատճառներից մեկն էլ սա է, որ ընկերությունը փորձում է արդեն սիրված և ճանաչված կերպարներին` Ջեյմս Սալիվանին և Մայք Մազովսկուն, կրկին վերդարձնել մեծ էկրաններ:
Հիշեցնենք, որ այս ամռանը մեծ էկրաններին կտեսնենք «Խաղալիքների պատմություն 5» մուլտֆիլմը, իսկ 2028-ին և 2029-ին համապատասխանաբար «Սուպեր ընտանիք 3» և «Կոկո 2» մուլտֆիլմերը:

