Շրեկի հայտնի իշուկը կունենա իր մասին պատմող նոր մուլտֆիլմ
-
Նորություններ
- հրապարակվել է 28.07.2025
Շրեկի նոր սփինոֆում կներկայացնեն սիրված իշուկի ընտանեկան կյանքը, որի մասին հայտնել է օրիգինալ մուլֆիլմերում իշուկին հնչյունավորող դերասան Էդի Մերֆին:
Դերասանը նշում է, որ ձայնագրման աշխատանքները սկսվելու են այս սեպտեմբերին, իսկ մուլտֆիլմի պրեմիերան տեղի կունենա 3 տարի անց:
Իշուկը կունենա իր սեփական մուլտֆիլմը, իր փոքրիկ պատմությունը Վիշապ-կնոջ և իր երեխաների մասին, որոնք կիսով չափ վիշապ են, կիսով չափ իշուկ: Դա շատ զվարճալի պատմություն է – նշում է դերասան Էդի Մերֆին:
Շրեկ 5 մուլտֆիլմը մեծ էկրաններին կլինի հաջորդ տարի: Մուլտֆիլմի ստեղծման համար աշխատում են արդեն երկու տարուց ավել: Մուլտֆիլմի պրեմիերան տեղի կունենա “Dream Works Animation”-ի 25-ամյակի ժամանակ: «Շրեկ 5» մուլտֆիլմի դեպքերը ներկայացնում են ժամանակային մեծ թռիչքից հետո, երբ Շրեկի դուստրը դեռահաս է (կերպարին հնչյունավորելու է դերասանուհի Զենդայան):
Մամուլում շրջանառվում են լուրերը այն մասին, որ Մայք Մայերսը (Շրեկ), Էդի Մերֆին (Իշուկ), Քամերոն Դիասը (Ֆիոնա) կվերադառնան իրենց կերպարներին: Մուլտֆիլմի ռեժիսորն է «վետերաններ» Ուոլտ Դորնը և Քոնրադ Վերնոնը:
Հսկա մարդակեր Շերկի և իր ընկեր իշուկի մասին պատմող առաջին մուլֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2001 թվականին և դառնում է այդ տարվա ամենաեկամտաբեր պրեմիերաներից մեկը, արժանանալով Օսկար մրցանակի «Տարվա լավագույն միամետրաժ մուլտֆիլմ» անվանակարգում:
Մուլտֆիլմը ունեցել է թվով երեք շարունակություն, որի վերջին մասի պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականին: Հիմնական մուլտֆիլմը ունի նաև երկու մասից բաղկացած սփինոֆ՝ «Կոշկավոր կատուն» (դիտե՛լ Կոշկավոր կատուն. Վերջին երազանք մուլտֆիլմի թրեյլերը): Ի դեպ վերջին երկու սփինոֆերը համաշխարհային վարձույթում աշխատել են 1 մլրդ. դոլարից ավել գումար:
«Կոշկավոր կատուն. Վերջին երազանք» մուլտֆիլմը դարձել է իրական հիթ, ի շնորհիվ կոմիքսային նոր վիզուալ ոճի: Կա հույս, որ “Dream Works Animation”-ը նմանատիպ ոճով կներկայացնի նաև Իշուկի մասին նոր սփինոֆը: