Ուենսդեյ սերիալը պաշտոնապես կունենա 3-րդ եթերաշրջան
-
Նորություններ
- հրապարակվել է 23.07.2025
Մինչ երկրորդ եթերաշրջանի պրեմիերան, Նեթֆլիքս ընկերությունը հայտնեց Ուենսդեյ սերիալի երրորդ եթերաշրջանի մասին: Սերիալի շարունակությունը կանխատեսելի էր, քանի որ այն շատ էր սիրվել հանդիսատեսի կողմից:
Երկրորդ եթերաշրջանի պրեմիերան նախատեսված է օգոստոս և սեպտեմբեր ամիսներին, իսկ երրորդ եթերաշրջանի նկարահանումները նախատեսված են սկսել այս նոյեմբերին:
Նախագծի ռեժիսոր Թիմ Բարթոնը և դերասանուհի Ջեննա Օրտեգան “The Hollywood Repporter”-ին տված համատեղ հարցազրույցի ժամանակ նշել են, որ Ադամս ընտանիքի մռայլ պատմության 3-րդ մասը գտնվում է մշակման փուլում: Հարցազրույցի ժամանակ նշեցին նաև այն, որ պլանավորում են նաև «Ուենսդեյ» սերիալի նոր սփինոֆ, որը կպատմի հորեղբայր Ֆեսթերի մասին: Այս պահին նախագիծը գտնվում է բանակցությունների փուլում:
Երկրորդ եթերաշրջանի առաջին մասի պրեմիերան տեղի կունենա օգոստոսի 6-ին, իսկ երկրորդ մասինը՝ սեպտեմբերի 3-ին:
Ինչ սպասել 2-րդ եթերաշրջանից
Արձակուրդներից հետո Նեվերմոր ակադեմիայում պատրաստվում են ընդունել նոր ուսանողներ: Ուենսդեյը կյանքում առաջին անգամ որոշում է վերադառնալ դպրոց, բայց ոչ սենտիմենտալ կապվածության պատճառով: Պարզապես աղջիկը ունենում է սարսափելի տեսիլք՝ իր լուսավոր հարևանուհու հետ կապված: Որպեսզի փրկի իր պոզիտիվ ընկերուհուն, Ուենսդեյը ստիպված է բախվել հերթական հրեշի հետ, ինչպես նաև բացահայտել իր ծնողների անցյալի գաղտնիքը: