Նոր մանրամասներ Շրեկ 5 մուլտֆիլմից

“DreamWorks Animation” ընկերությունը սկսել է «Շրեկ 5» անիմացիոն մուլտֆիլմի աշխատանքները և ինչպես հայտնում է երկարապատման պրոդյուսեր Քրիսթոֆեր Մելեդանդրին, այժմ ընկերությունը բանակցում է դերասանների հետ, որոնք նախորդ մասերում հնչյունավորում էին մուլտֆիլմի գլխավոր կերպարներին` Մայք Մայերս (Շրեկ), Քամերոն Դիազ (Ֆիոնա) և Էդդի Մերֆի (Իշուկ), քանի որ նրանք երկարապատման անբաժանելի մասն են:

Քրիսթոֆեր Մելեդանդրին հանդիսանում է “Illumination Studios”-ի ղեկավարը և “DreamWorks Animation” ընկերության կրեատիվ գործընկեր, Սուպեր Մարիո մուլտֆիլմի պրեմիերայի հարցազրույցի ժամանակ պրոդյուսերը նշեց, որ հանդիսատեսին սպասվում է «Գարշելի Ես» (Despicable Me) և «Ընտանի կենդանիների գաղտնի կյանքը» (The Secret Life of Pets) մուլտֆիլմերի շարունակությունը: Այնուհետև խոսեք «Շրեկ 5» մուլտֆիլմի մասին:

Մենք ակկնկալում ենք, որ դերասանական կազմը կվերադառնա: Բանակցությունները սկսվում են և ներկա պահին ինչ մենք գիտենք, դա այն է, որ դերասանները ունեն մեծ ցանկություն վերադառնալ իրենց դերերին – նշում է մուլտֆիլմի պրոդյուսեր Մելեդանդրին:

Կինոպրոդյուսերը ավելացրեց, որ ընկերությունը նաև քննարկում է մուլտֆիլմի սփինոֆի տարբերակը ևս, որը կպատմի «Շրեկ»-ի գլխավոր հերոսներից մեկի մասին: Խոսքը Իշուկի մասին է: Հունվար ամսին դերասան Էդդի Մերֆին իր ցանկությունն էր հայտնել կրկին հնչյունավորել իր կերպարին և նշեց, որ Իշուկը արժանի է առանձին անիմացիոն մուլտֆիլմի:

«Շրեկ 5» մուլտֆիլմի մասին խոսում էին դեռևս 2016 թվականին, չնայած այն խոսակցություններին, որ Շրեկի 4-րդ մասից հետո կանաչ հսկայի արկածները կմոտենան իր տրամաբանական ավարտին: Սակայն համաշխարհային վարձույթում «Ընդմիշտ Շրեկ» մուլտֆիլմի տպավորիչ արդյունքներից հետո, “DreamWorks Animation” ընկերության ղեկավարությունը մտափոխվում է, բայց ակտիվ գործուղությունների չի անցնում կապված մուլտֆիլմի շարունակության հետ:

Հիշեցնենք, որ դեկտեմբեր ամսին տեղի ունեցավ «Կոշկավոր կատուն 2. Վերջին ցանկություն» մուլտֆիլմի պրեմիերան (դիտե՛լ Կոշկավոր կատուն. Վերջին երազանք մուլտֆիլմի թրեյլերը), որին հնչյունավորած դերասան Անտոնիո Բանդերասը ակնարկել էր Շրեկի վերադարձի մասին (Մուլտֆիլմը հավակնում էր նաև Օսկար 2023 թվականի մրցանակի): Մուլտֆիլմը համաշխարհային վարձություն ունեցել է 480 մլն. դոլար եկամուտ: