“God of War” խաղային էկրանավորումը կունանա ամենաքիչը երկու եթերաշրջան
-
Նորություններ
- հրապարակվել է 18.03.2025
Ռոնալդ Մուրը փոդքասթներից մեկի ժամանակ հայտնել է, որ “God of War” խաղային էկրանավորումը կունանա ամենաքիչը երկու եթերաշրջան: Սերիալը հիմնված է լինելու 2018 թվականի համանուն խաղի սյուժեով, որը հանդիսանում է երկարապատման բեկումնային կետը:
Մի պահ մոռանում ենք Հին Հունաստանի մասին, քանի որ այժմ գործողությունները տեղի են ունենում սկանդինավյան ձնապատ Միդգարդ թագավորությունում: Գլխավոր հերոսը՝ նախկին սպարտացի Կրատոսը, փորձում է իր որդի Ատրեյի հետ նոր կյանք սկսել: Սակայն տեղի աստվածները իրեն հանգիստ չեն թողնում:
Ի՞նչ սպասել սերիալից:
Եթե դուք կարծում եք, որ դա պարզապես մի սովորական պատմություն է հոր և որդու մասին, ով իր որդուն սովորեցնում է թե ինչպես պետք է թշնամիներին ոչնչացնել, ապա սխալվում եք:
Ըստ Մուրի, հեռուստասերիալը պահպանելու է խաղային ոգին: Այն ավելի խորն է ծանոթացնելու և բացահայտելու կերպարներին, հատկապես Կրատոսի և Ատրեյի փոխհարաբերությանը, ինչպես նաև իրենց հակամարտությունը սկանդինավյան հզոր աստվածների դեմ (ավելի վաղ նշել էինք, որ Amazon-ը ցանկանում է նկարահանել God of War խաղի սերիալը):
Սյուժեի շատ մանրամասներ դեռ հայտնի չեն, սակայն կարող ենք ենթադրել, որ հանդիսատեսը կտեսնի ինչպես արյունալի մարտեր, այնպես էլ շատ ծանոթ լոկացիաներ, ինչպիսին ինը աշխարհի սարն է և իհարկե գլխավոր կերպարներին՝ Օդին, Տոր և Լոկի:
Սա կարող է Ամազոն ընկերության համար լինել հերթական խոշոր ֆենթզի սերիալը: Ինչ վերաբերվում է Ռոնալդ Մուրին, ապա այն մեծ վստահություն է ներշնչում, որ նախագիծը լինելու է հաջողված: Նա իսկապես հասկանում է պատմության մաշտաբայինությունը և սյուժեի խորությունը: «Հանուն ողջ մարդկության» սերիալը ցույց տվեց, որ նա կարողանում է արդեն ծանոթ աշխարհներին նոր կյանք տալ:
Սակայն ամեն ինչ այդքան էլ հարթ չէ, քանի որ խաղի ֆանատները զգուշանում են այն փաստից, որ սերիալը չի կարողանա փոխանացել խաղի զգայականությունը և էմոցիոնալ խորությունը, ինչի շնորհիվ խաղը դառնում էր յուրահատուկ:
Սպասենք տեսնենք:
Play Station Productions-ը զբաղվելու է Sony ընկերության խաղային էկրանավորմամբ