Լայթեր մուլտֆիլմի առաջին թրեյլերը

Պիքսար ընկերությունը ներկայացրեց Լայթեր (Lightyear) մուլտֆիլմի առաջին թրեյլերը:

Տիեզերական արկածային ճանապարհորդության կուղևորի մեզ նաև PIXAR անիմացիոն ընկերությունը: Արդեն հաջորդ տարի տեղի կունենա <<Խաղալիքների պատմություն>> (Toy Story) մուլֆիլմի սփինօֆը՝ <<Բազ Լայթեր>> (Buzz Lightyear) հայտնի տիեզերագնացի մասին:

Մուլտֆիլմում ներկայացված է Բազ Լայթերի պատմությունը, բայց ոչ խաղալիք Բազ Լայթերի ինչպես շատերին կարող էր թվալ, այլ այն պերսոնաժին, որի հիման վրա ստեղծվել է հայտնի խաղալիքը: Դա հաստատեց անիմացիոն մուլտֆիլմի ռեժիսոր Էնգուս Մակֆեյնը.

Մուլտֆիլմի վերջում մենք չենք տեսնի Էնդիին, ով հեռաուստացույցի առջև նստած ադի բուդի է ուտում: Սա ինքնուրույն պատմություն է Բազ Լայթերի մասին, տիեզերական ռենջերի մասին, այլ ոչ թե խաղալիքի: Վուդիին և այլ ծանոթ հերոսների սպասել պետք չէ:

Թրեյլերից տպավորություն է ստեղծվում, որ մուլտֆիլմը ավելի շատ նման է լուրջ գիտաֆանտաստիկ ֆիլմի, որտեղ կարելի է տեսնել այլմոլորակային բնանկարներ և <<Աստղային ճանապարհը>> ֆիլմի ոճի արկածներ: Կան կադրեր, որոնք հիշեցնում են <<Ինտերստելար>>, <<Կապիտան Մարվել>> ֆիլմերը:

Հետքրքրական է այն, որ թրեյլերը 24 ժամվա ընթացքում դիտել են 83 000 000 անգամ, և այժմ այն զբաղեցնում է ամենաշատ դիտողականություն ունեցող թրեյլերը PIXAR ընկերության կողմից ստեղծված 2-րդ հորիզոնականը, իսկ առաջին հորիզոնականում է <<Սուպեր ընտանիք 2>> մուլտֆիլմը, որն ունի 114 000 000 դիտում: Թրեյլերը անգամ գլխավորել է թվիթերի թրենդները: Այս ամենը վկայում է մուլտֆիլմի հաջողված լինելու մասին:

Լայթերին իր ձայնը կնվիրի <<Կապիտան Ամերիկա>> ֆիլմի դերասան՝ Քրիս Էվանսը, Թիմ Ալենի փոխարեն, ով կրկնօրինակել էր Բազ Լայթեր խաղալիքին <<Խաղալիքների պատմություն>> մուլտֆիլմում:

Մուլտֆիլմի պրեմիերան հաջորդ ամռանը:

Թրեյլերի անգլերեն տարբերակը

Թրեյլերի ռուսերեն տարբերակը