Խաղալիքների պատմություն 5 (Toy Story 5) մուլտֆիլմի թրեյլերը

Toy Story 5

Պիքսար և Դիսնեյ ընկերությունները ներկայացրեցին «Խաղալիքների պատմություն 5» մուլտֆիլմի առաջին թրեյլերը:

Ինչպես հիշում ենք (ուշադրություն սփոյլեր) «Խաղալիքների պատմություն 4» մուլտֆիլմի ավարտից հետո, Վուդին ընտրել էր միայնակ թափառականի ուղին, որպեսզի  կարողանա օգնել կորած խաղալիքներին: Բախվելով թվային դարաշրջանի վտանգներից մեկին, հերոսները կրկին միավորվում են:

Վուդիին, Բազ Լայթերին, Ջեսիին և մյուս խաղալիքներին սպասվում են նոր արկածներ և փորձություններ: Բոնիին նվիրում են ժամանակակից խելացի գաջեթ՝ Լիլիփադ, որը խլում է նրա ողջ ազատ ժամանակը: Խելացի գաջեթը վստահ է, որ նա գիտի այն ամենը ինչ երեխային պետք է և նա պատրաստ է Բոնիի հին խաղալիքներին մոռացության մատնել և հեռացնել փոքրիկի առօրյայից:

Թրեյլերում տեսնում ենք, թե հեղինակները ինչպես են կարողացել գտնել նոստալգիայի այն շունչը, որով հուզել են մուլտֆիլմի սիրահարներին, ցույց տալով ճառատացող շերիֆ Վուդիին, ով հանդիսատեսին ծանոթ է 1995 թվականից:

Շատ հանդիսատեսներ նշում են, որ նրանց հաջողվել է գտնել այնպիսի մի բան, որով կարող են հուզել անգամ 30-ամյա հանդիսատեսին:

Մուլտֆիլմի ռեժիսորներն են օսկարակիր Էնդրյու Սթենտոնը («Վալի», «Փնտրելով Նեմոին», «Փնտրելով Դորիին») և Քեննա Հարիսը, պրոդյուսեր՝ Լինդսի Քոլինզ: Մուլտֆիլմի սաունդթրեք՝ օսկարակիր Ռենդի Նյուման, ով մուլտֆիլմի բոլոր 5 մասերի երաժշտության հեղինակն է:

Մուլտֆիլմի պրեմիերան նախատեսված  է հունիսի 19-ին:

Պատմական ակնարկ

«Խաղալիքների պատմությունը» սկսվել է դեռ 1995 թվականին: Այն մուլտիպլիկացիայի պատմության առաջին լիամետրաժ եռաչափ մուլտֆիլմն է, որն ամբողջությամբ ստեղծվել է համակարգչային անիմացիայի միջոցով:

Մուլտֆիլմի գլխավոր հերոսները՝ կավբոյ Վուդին և տիեզեքի ռենջեր Բազ Լայթերը, աշխարհում ամենաճանաչված մուլտհերոսներից են:

Հայկական անիմացիա