Հարրի Փոթեր 20-րդ տարեդարձ. Վերադարձ Հոգվարթս
-
Նորություններ
- հրապարակվել է 20.11.2021
Ուղիղ 20 տարի առաջ տեղի ունեցավ <<Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը>> ֆիլմի պրեմիերան, որն էլ հենց սկիզբ դրեց Պոտերամանիային: Այս տոնական առիթով HBOMAX սթրիմինգային ընկերությունը կներկայացնի <<վերամիավորում>> ֆիլմի հիմնական դերասանական կազմով, որը կունենա <<Հարրի Փոթեր 20-րդ տարեդարձ. Վերադարձ Հոգվարթս>>: Հատուկ մասնակցություն կունենան Դենիել Ռեդքլիֆը, Ռուպերտ Գրինը, Էմմա Ուոթսոնը և շատ ուրիշ հայտնի հերոսներ <<Հարրի Փոթեր>> ֆիլմաշարից, ինպես նաև կմասնակցի Կրիս Կալամբուսը, ով հիմքը դրեց <<Հարրի Փոթեր>> ֆիլմաշարի:
Ֆիլմի հիմնադիրներից ռեժիսոր Քրիս Կալամբուսը հույս է հայտնում, որ 20-րդ տարեդարձի կապակցությամբ Warner Brothers ընկերությունը կթողարկի <<Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը>> ֆիլմի ամբողջական տարբերակը, որի նախնական տևողությունը 172 րոպե է: Հետագայում ստիպված եղան ֆիլմը կրճատել մինչև 152 րոպե: Մոնտաժի հետևանքով ֆիլմից դուրս են մնացել խորհրդավոր հոգու այնպիսի տեսարաններ, ով գրքում միշտ քաոս էր ստեղծում ամրոցում և վնասում էր աշակերտներին:
Ֆիլմի ռեժիսորը կիսվել է նաև այն փաստով, թե ինչու է որոշել թողնել կինոշարքը <<Գաղտնի սենյակը>>-ը ֆիլմից հետո: Պարզվում է, որ խնդիրը ժամանակն է եղել՝
Նկարահանումները ընթանում էին շատ խիտ գրաֆիկով: Ֆիլմի տեսարանները նկարահանվում էին մեկը մյուսի հետևից և ձգվում էին մինչև 320 օր, որը տեղի էր ունենում Մեծ Բրիտանիայում, այն դեպքում երբ իմ ընտանիքը գտնվում էր ԱՄՆ-ում: Արդյունքում ես որոշեցի վերադառնալ իմ երեխաների մոտ և աշխատել կինոշարի վրա արդեն որպես պրոդյուսեր:
Թրեյլերի անգլերեն տարբերակ
Թրեյլերի ռուսերեն տարբերակ