Իեն Մակքելլենը ցանկանում է կրկին մարմնավորել Գենդելֆին
-
Նորություններ
- հրապարակվել է 02.09.2024
Բրիտանացի դերասան Իեն Մակքելլենը ցանկություն է հայտնել կրկին մարմնավորել Գենդելֆին՝ Տոլկինի «Մատանիների տիրակալը» եռապատման, «Գոլլումի որսը» նոր սփինոֆում (Lord of the Rings: The Hunt for Gollum): Այս մասին հայտնում է “Sky News” պարբերականը ցիտելով դերասանին:
Ոչ ոքի թույլ չեմ տա կրել սրածայր գլխարկն ու մորուսը, դեռ ինքս կարող եմ: Իմացել եմ, որ լինելու է նոր ֆիլմ և ըստ սյուժեի այնտեղ լինելու է Գենդելֆը և ինձ սպասում են այդ կերպարում – ասում է դերասանը:
Առայժմ դերասանին հասու չէ ոչ սցենար և ոչ էլ նկարահանման ժամանակացույցը: Աշխատանքները գտնվում են նախապատրաստական փուլում՝ սցենարական աշխատանքները շարունակվում են:
Ավելի լավ է նրանք շտապեն – կատակով նշում է 85 ամյա դերասանը: Նա հույս է հայտնել, որ իր «ձեռքերը, ոտքերը և գիտակցությունը» նկարահանման ժամանակ «կաշխատեն»:
Դերասանը չի հաստատել իր մասնակցությունը, բայց ակնարկել է, որ բանակցություններ են ընդանում Գենդելֆի դերին վերադառնալու հետ կապված: Պրոդյուսերները ևս հույս են հայտնել Իենի վերադարձի հետ կապված:
Ֆիլմի ռեժիսորն է հայազգի Էնդի Սերկիսը (ճիշտ է իր ծագման մասին նա հարցազրույցների ժամանակ միշտ լռում է և խուսափում է ուղիղ պատասխանելուց), իսկ օրիգինալ եռապատման ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը այս անգամ կլինի ֆիլմի պրոդյուսերը: Սցենարի հեղինակն է Ֆրեն Ուոլշը և Ֆիլիպ Բոյենսը («Մատանիների տիրակալը»): Ի դեպ Սերկիսին կտեսնենք նաև Գոլլումի դերում:
«Գոլլումի որսը» ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2026 թվականին: