«Գլուխկոտրուկ 2»-ը աշխարհի ամենաեկամտաբեր ֆիլմերի տասնյակում է
-
Նորություններ
- հրապարակվել է 04.09.2024
Համաշխարհային վարձույթի թոփ 10 ամենաեկամտաբեր ֆիլմերի ցանկում հայտնվել է «Գլուխկոտրուկ 2» մուլտֆիլմը՝ առաջ անցնելով 2019 թվականի «Առյուծ արքա» ֆիլմից:
“Pixar” անիմացիոն ընկերության մուլտֆիլմը այժմ զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը: Մուլտֆիլմը համաշխարհային վարձույթում աշխատել է ավելի քան 1,667 մլրդ. դոլար: Հնարավոր է, որ մոտ ժամանակներում մուլտֆիլմը թարմացնի արդյունքները և շուտով նաև անցնի “Jurassic World”-ին, որը ունի 1.67 մլրդ. դոլար եկամուտ: Լավագույն տասնյակից դուրս է մնացել 2012 թվականի «Վրիժառուներ» ֆիլմը:
Պատմության ամենաեկամտաբեր թոփ 10 ֆիլմերի ցանկը
- «Ավատար» - 2,92 մլրդ. դոլար
- «Վրիժառուներ. Ավարտ» - 2,79 մլրդ. դոլար
- «Ավատար. Ջրի ուղին» - 2,32 մլրդ. դոլար
- «Տիտանիկ» - 2,26 մլրդ. դոլար
- «Աստղային պատերազմներ. Ուժի արթնացում» - 2,07 մլրդ. դոլար
- «Վրիժառուներ. Անվերջության պատերազմ» - 2,05 մլրդ. դոլար
- «Սարդ մարդը. Տունդարձի ճանապարհ չկա» - 1,9 մլրդ. դոլար
- «Jurassic World» - 1,67 մլրդ. դոլար
- «Գլուխկոտրուկ 2» - 1,667 մլրդ. դոլար
- «Առյուծ առքա» - 1,662 մլրդ. դոլար
Հիշեցնենք, որ «Գլուխկոտրուկ 2»-ը հանդիսանում է նաև ամենաեկամտաբեր մուլտֆիլմը՝ առաջ անցնելով նախկին առաջատար «Սառցե սիրտը 2»-ից: Համաշխարհային վարձույթում մուլտֆիլմը ընդամենը 40 օրվա ընթացքում դառնում է կինեմատոգրաֆիայի պատմության մեջ առաջին ամենաեկամտաբեր մուլտֆիլմը:
«Գլուխկոտրուկ 2» մուլտֆիլմը “Pixar” անիմացիոն ընկերության 2015 թվականի համանուն մուլտֆիլմի շարունակությունն է: Մուլտֆիլմի դեպքերը տեղի են ունենում հիմնական պատմությունից երկու տարի անց, երբ լրանում է գլխավոր հերոսուհու 13 ամյակը: Նրա ենթագիտակցության մեջ առաջանում են նոր էմոցիաներ՝ Տագնապ, Ամոթ, Նախանձ և Անգործություն: