Նոր “Jurassic World: Rebirth” ֆիլմի առաջին կադրերը

“Jurassic World” երկարապատման 4-րդ մասը ստացել է «Վերածնունդ» ենթավերնագիրը՝ “Jurassic World: Rebirth”:

“Jurassic World: Dominion” ֆիլմի իրադարձություններից 5 տարի անց երկիր մոլորակի էկոլոգիան դառնում է դինոզավրերի համար ոչ բարենպաստ: Ողջ մնացածները բնակվում են իզոլացված էկվատորյան կլիմայական պայմաններում, որը հիշեցնում է այն միջավայրը, որտեղ ժամանակին նրանք «ծաղկում» էին:

Ըստ սյուժեի, անվախ գիտնականների խումբը փորձում է օդում, ջրում և ցամաքում գտնել երեք հսկա դինոզավրերի ԴՆԹ-ն, որոնք տրոպիկական բիոսֆերայում կրում են նոր դեղամիջոցի ստեղծման բանալին, որը կփրկի մարդկային կյանքեր:

Նոր մասի հեղինակները ներկայացրեցին ֆիլմի առաջին կադրերը, որտեղ տեսնում ենք Սկարլետ Յոհանսոնին, Ջոնաթան Բեյլին և օսկարակիր Մահերշալա Ալիին:

Յոհանսոնը մարմնավորում է Զորա Բեննեթին, գաղտնի գործողությունների փորձառու մասնագետին, ով գլխավորում է խումբը, որպեսզի իրագործեն հույժ գաղտնի առաջադրանքը՝ աշխարհի երեք հսկա դինոզավրերից ստանալ գենետիկ նյութ: Հերոսուհին պատահաբար հանդիպքում է մի քաղաքացիական ընտանիքի, որոնց գիտարշավը ընդհատվել է ջրային դոնոզավրերի պատճառով: Նրանք բոլորը հայտնվում են կղզու վրա, որտեղ երես առ երես բախվում են շոկային բացահայտումների, որը տասնամյակներով գաղտնի էր պահվում հասարակությունից:

Բեյլիին մարմնավորում է պալենտոլոգ Հենրի Լումիսին, իսկ Մախերշալա Ալին՝ Դունկան Կինկեյդին, ով թիմում ամենավստահելի մարդն է:

Ֆիլմի ռեժիսորն է Գարեթ Էդվարթսը, ով 2014 նկարահանել է «Գոդզիլլա» ֆիլմը: Սցենարի հեղինակն է Դեվիդ Կեպպը, ով աշխատել է օրիգինալ “Jurassic Park” եռապատման և պատմության շարունակության ժամանակ: Պրոդյուսերներ՝ Ֆրենկ Մարշալ և Պատրիկ Քրոուլի, պրոդյուսերներ՝ Սթիվեն Սպիլբերգ, Դենիս Լ. Սթյուարդ և Ջիմ Սփենսեր:

Նախորդ ֆիլմը համաշխարհային վարձույթում աշխատել է 1մլրդ. դոլարից ավել գումար: Սպասվում է, որ ֆիլմը երկարապատման նոր ճյուղի հիմք կհանդիսանա:

Ֆիլմի պրեմիերան նախատեսված է հաջորդ տարի ամռանը՝ 2025 թվականի  հուլիսի 2-ին:

Jurassic World: Dominion ֆիլմը չի լինի երկարապատման ավարտը