Գիլերմո դել Տորոն կկենդանացնի Ֆրանկենշտեյնին

Այս տարի <<Պինոկիո>> լիամտրաժ մուլտֆիլմի համար Օսկար մրցանակին արժանացած ռեժիսոր Գիլերմո դել Տորոն հերթական անգամ ուրախացրեց իր արվեստի սիրահարներին (Օսկար 2023 մրցանակաբաշխություն): Այժմ ռեժիսորը վերադառնում է իր երազանքների աշխատանքներից մեկին. խոսքը Ֆրանկենշտեյնի մասին է: Ֆիլմի պրեմերան տեղի կունենա Նեթֆլիքս սթրիմինգային ալիքով:

Այժմ Գիլիերմո դել Տորոն զբաղված է սցենարական աշխատանքնրով, որից հետո կանցնի ֆիլմի նկարահանումները: Չնայած այն բանին, որ սցենարը գտնվում է մշակման փուլում, այն գրավել է հոլիվուդյան շատ աստղերի ուշադրությունը, որոնց թվում են Օսկար Այզեքը և Էնդրյու Գարֆիլդը: Դերասանները մեծ ցանկություն են հայտնել աշխատել ռեժիսորի հետ:

Մերի Շելիի գլրքի հիման վրա ֆիլմի ստեղծման մասին դել Տորոն մտածում էր դեռևս 2014 թվականին: Այն ժամանակ ցանկանում էին ֆիլմը ստեղծել Universal Studios ընկերության մռայռ երկարապատման շրջանակներում: