Մարվել ընկերության անակնկալը ֆանատներին

Մարվել ընկերությունը մատուցեց շատ անսպասելի, բայց հաճելի անակնկալ իր ֆանատներին: «ՎանդաՎիժեն» սերիալի սփինոֆում կտեսնենք սուպեր չարագործ Ալտրոնին, ում առաջին անգամ հանդիպել են 2015 թվականի «Վրիժառուները. Ալտրոնի դարաշրջանը» ֆիլմում:

Ֆիլմում Ալտրոնին ներկայացնում են, որպես արհեստական բանականության մարմնացում, որը գիտակցություն էր ձեռք բերել: Մարվել ընկերությունը հստակ չի նշում, թե ինչպես կամ ինչ տարբերակով են ներկայացնելու Ալտրոնին: Սերիալի դեպքերը տեղի են ունենում «ՎանդաՎիժեն»-ի իրադարձություններից հետո, որտեղ Սպիտակ Վիժենը փորձում է իր գոյության իմաստը գտնել: Ալտրոնը կարող է հայտնվել Վիժենի հիշողության մեջ՝ դառնալ նրա ներքին ձայնը կամ կրկին վերադառնա պահպանված ծրագրային կոդի միջոցով: Հայտնի է, որ չարագործի իր կերպարին կվերադառնա Ջեյմս Սփեյդերը:

Արտադրությամբ  զբաղվում է Տերրի Մատալասը (12 կապիկ), ով սերիալի սյուժեն պահում է խիստ գաղտնի: Սփեյդերի մասին քասթինգի ինֆորմացիան հուշում է, որ նորույթի սցենարը արդեն պատրաստ է: Մոտ աղբյուրները կարծում են, որ սերիալում կարող է հայտնվել նաև Վանդա Մաքսիմովը՝ Էլիզաբեթ Օուլսենի մասնակցությամբ:

Սերիալի նկարահանումները սկսվելու են հաջորդ տարեսկզբին, իսկ պրեմիերան նախատեսված է 2026 թվականին:

Հիշեցնենք, որ Ալտրոնը ստեղծվել է Թոնի Սթարքի կողմից, հետագայում դառնալով չարագործ, որոշում է, որ մարդկության փրկությունը նրա ոչնչացման մաջ է:

Մարվելը աշխատում է “Vision Quest” նոր սերիալի վրա