Ավարտվել են The Last of Us սերիալի 2-րդ եթերաշրջանի նկարահանումները
-
Նորություններ
- հրապարակվել է 21.08.2024
HBO ընկերության ամենասպասված նախագծերից մեկի նկարահանումները ավարտված են: Այս մասին սոց. կայքերում հայտնում է սերիալի մոնտաժի մասնագետ Թիմոթի Գուդը, ով աշխատել է նաև առաջին եթերաշրջանի ժամանակ:
Գուդը ստեղծագործական խմբի ավարտական երեկույթից հրապարակել է մի քանի լուսանկարներ, որոնց կից կատարել հետևյալ գրառումը՝
Ավարտված է…Շնորհավորում եմ նկարահանման անհավանական խմբին՝ “The Last of Us” սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանման ավարտի կապակցությամբ: Մենք տանում ենք ձեր դժվարին աշխատանքի արդյունքները տուն:
Սերիալի նկարահանման ընթացքը տևել է կես տարի: Նկարահանումները սկսվել են դեռ այս փետրվարին: Ժամկետները ստիպված փոփոխման են ենթարկվել նախորդ տարվա սցենարիստների և դերասանների 118-օրյա գործադուլի պատճառով: Սերիալի արտադրությունը ժամանակավորապես դադարեցվել էր, քանի որ շարունակության համար այդ պահին չկար պատրաստի սցենար: Սցենարի հեղինակներ Նիլ Դրակսմանը և Քրեյգ Մեյզին առաջին իսկ օրվանից մասնակցում էին գործադուլին:
Առաջին եթերաշրջանի պրեմիերան տեղի է ունեցել 2023 թվականի հունվարի 15-ին: Սերիալի իրադարձությունները տեղի են ունենում այն աշխարհում, որտեղ 20 տարի առաջ սնկերի մուտացման հետևանքով, մարդիկ վարակվելով վիրուսով, դառնում էին զոմբի: Համավարակից փրկվածները բնակվում են կարանտինային գոտիներում, որոնք հսկում են զինվորականները:
Այս հետապոկալիպտիկ խենթությունում, մաքսանենգ Ջոելը հանդիպում է 14-ամյա Էլիին, ով ունի աշխարհում տիրող համավարակի իմունիտետ և նրանք պետք է հասնեն գիտնականների մոտ՝ պատվաստանյութ ստեղծելու նպատակով:
Առաջին եթերաշրջանի գլխավոր դերերում են Պեդրո Պասկալը և Բելլա Ռեմսին, իսկ նոր եթերաշրջանում նրանց կմիանա Կեյտլին Դիվերը: Երկրորդ եթերաշրջանը հիմնված է լինելու “The Last of Us: Part 2” խաղի վրա (The Last of Us սերիալի շարունակությունը կլինի 2 եթերաշրջանից ավել):
HBO ընկերությունը պլանավորում է երկրորդ եթերաշրջանի պրեմիերան 2025 թվականին:
Play Station Productions-ը զբաղվելու է Sony ընկերության խաղային էկրանավորմամբ