Հենրի Քավիլը Կապիտան Բրիտանիայի դերում

Օրերս Մարվել ընկերությունը հրապարակեց կարճ հոլովակ, որտեղ երևում էր Կապիտան Ամերիկայի վահանը, սակայն մեջտեղի աստղի փոխարեն Մեծ Բրիտանիայի դրոշն էր: Սա վկայում է այն մասին, որ հետագա ֆիլմերում կարող ենք տեսնել Կապիտան Բրիտանիային, ով կապված է Արթուր թագավորի լեգենդի հետ:

Հենրի Քավիլին վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ հարցրել են, թե Մարվելի հերոսներից ու՞մ կցանկանար մարմնավորել՝

Ես չեմ նշի այն կերպարի անունը, որին արդեն մարմնավորում են, որովհետև նրանք բոլորն էլ հիանալի խաղում են իրենց դերը: Ի դեպ ես ունեմ ինտերնետ և տեսել եմ լսել եմ տարբեր ասեկոսեներ Կապիտան Բրիտանիայի մասին: Շատ հետաքրքիր կլիներ նրան ևս ներկայացնեին ուժեղ և ժամանակակից, ինչպես արեցին Կապիտան Ամերիկայի դեպքում: Դա շատ հիանալի կլիներ, քանի որ ինձ դուր է գալիս լինել բրիտանացի:

Ըստ կոմիքսի Կապիտան Բրիտանիան իր սուպեր ուժերը ստանում է հրաշագործ Մերլինից (այո կոմիքսներում սիրում են տարբեր պատմություններ և լեգենդներ միքսել) և վերջին Eternals ֆիլմում արդեն ներկայացրեցին <<Էքսկալիբուրը>>, որին տիրապետում էր հերոսուհի Ֆինան (Անջելինա Ջոլի):

Մարվել ընկերությունը կփորձի <<Լեգենդ Արթուր թագավորի մասին>> ընդգրկել մարվելյան կինոշարքում և նրա հետ միասին նաև <<Կապիտան Բրիտանիա>>-յին: Հնարավոր է, որ Կապիտան Բրիտանիան դառնա Մարվել ընկերության ֆիլմաշարի նոր էջը: