Պրեմիերա. «Իշխանության մատանիներ» 2-րդ եթերաշրջան
-
Նորություններ
- հրապարակվել է 30.08.2024
Ամազոն սթրիմինգային ալիքով տեղի ունեցավ «Իշխանության մատանիներ» սերիալի երկրորդ եթերաշրջանի պրեմիերան: Հանդիսատեսին հասանելի է առաջին երեք սերիան (ընդհանուր սերիաների քանակը 8-ն է): Յուրաքանչյուր սերիայի տևողությունը մեկ ժամից ավել է:
Նոր սերիաների վերնագրերն են՝
- «Էլֆերի տիրակալները երկնակամարում» (Elven Kings Under the Sky)
- «Այնտեղ, որտեղ աստղերը տարօրինակ են» (Where the Stars are Strange)
- «Արծիվ և գավազան» (The Eagle and the Sceptre)
Նոր եթերաշրջանը շարունակում է միջերկրային 2-րդ դարաշրջանի պատմությունը, երբ Սաուրոնը սկսում է իր ուժերը հավաքել և ստեղծել հայտնի մատանիները: Այդ պրոցեսին չարագործին կօգնի էլֆ-դարբին Կելեբրիմբորը: Սերիալը կշարունակի նաև գնոմների թագավորության պատմությունը (դիտե՛լ Իշխանության մատանիներ. 2-րդ եթերաշրջանի թրեյլերը):
Նոր եթերաշրջանը գովում են պատկերի բարձր որակի համար, դերասանների խաղը և էպիկական ոգին, իսկ սցենարը համարում են Փիթեր Ջեքսոնի («Մատանիների տիրակալը» եռապատման ռեժիսոր) աշխատանքներին արժանի: Սերիալի հեղինակները համամատել են նոր եթերաշրջանը Քրիսթոֆել Նոլանի «Օփենհայմեր» ֆիլմի հետ (կդիտենք սերիալը մինչև վերջ և ապա կհայտնենք մեր կարծիքը):
Սերիալի հիմնական խնդիրներից մեկը այն է, որ եթերաշրջանը բավական երկար է նախապատրաստում, մինչ որոևէ գործողության սկիզբը և խնդիր ունի դինամիկության և տեմպի հետ: Սերիալում կան շատ կերպարներ, որորնց ոչ բոլորին է հետաքրքիր հետևել:
Ավելի վաղ համացանցում հայտնվել էր կինոքննադատների կարծիքները նոր եթերաշրջանի վերաբերյալ: “Rotten Tomatoes” կայքում նորույթը ստացել է 86% «թարմություն»: