“House of the Dragon” սերիալը կեզրափակվի 4-րդ եթերաշրջանով
-
Նորություններ
- հրապարակվել է 14.08.2024
Ինչպես հայտնում է “Variety” պարբերականը, “House of the Dragon” սերիալի երկրորդ եթերաշրջանի ավարտին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ, սերիալի շոուրաններ Ռայան Քոնդալը հայտնում է, որ «Գահերի խաղը» սերիալի նախապատմությունը կեզրափակվի 4-րդ եթերաշրջանով:
Քոնդալը հայտնել է, որ չուրս եթերաշրջանը բավական է, որպեսզի ստեղծագործական խումբը ավարտի այն պատմությունը, որը գրել է Ջորջ Ռ.Ռ. Մարտինը իր «Կրակ և արյուն» գրքում:
Սերիալի շոուրաներ Ռայան Քոնդալը հայտնում է, որ այժմ ընթանում են 3-րդ եթերաշրջանի սցենարային աշխատանքները: Նրանք պատրաստվում են հաջորդ տարեսկզբին անցնել արտադրական փուլին: Շոուրաները նշում է, որ 3-րդ եթերաշրջանի կսկսվի Գլոտկի մոտ տեղի ունեցող մարտով՝ ամենամաշտաբային մարտերից մեկով, որը նկարագրված է Ջորջ Մարտինի գրքերում: Նա նաև հույս է հայտնել, որ երրորդ եթերաշրջանը կպահպանի երկրորդ եթերաշրջանի դեպքերի զարգաման տեմպը:
Այն հարցին թե ինչու է սերիալի նկարահանումները այդքան երկար ժամանակ պահանջում, Ռայանը պատասխանում է՝
Ներողություն ենք հայցում երկար սպասեցման համար, բայց սերիալը իսկապես այնքան բարդ է, որ մենք ամեն սերիան նկարահանում ենք, ինչպես լիամետրաժ ֆիլմ: Մենք ցանկում ենք սերիաների նշաձողը միշտ բարձր պահել:
Հեղինակը նշեց նաև, որ Օտտոն դեռ կունենա իր կարևոր դերակատարումը «սևերի» և «կանաչների» հակամարտության ժամանակ, իսկ նրա պատմությունը ավարտից դեռ շատ հեռու է:
Եթերաշրջանի վերջին սերիալ դիտել են 8.9 մլն հեռուստադիտող HBO ալիքով և Max սթրիմինգային հարթակով: Սա երկրորդ եթերաշրջանի համար ռեկորդային ցուցանիշ է՝ 14% դիտողների աճ, նախկին 7.8 մլն.-ի փոխարեն: Սակայն հենց առաջին եթերաշրջանն է համարվում ամենաշատ դիտվածը, որի առաջին սերիան դիտել են 10 մլն. մարդ, երկրորդը՝ 10.2 մլն., իսկ եզրափակիչ սերիան՝ 9.3 մլն.:
“House of տհե Dragon”-ը հայտնի և սիրված «Գահերի խաղը» սերիալի նախապատմությունն է, որը պատմում է Տարգարիան թագավորական դինաստիա անկման մասին:
Սերիալի երկրորդ եթերաշրջանը HBO Max սթրիմինգային ալիքով հասանելի էր հուլիսի 16-ից, շաբաթական մեկ սերիա ներկայացնելով:
Լրացուցիչ ինֆորմացիա
Ներկա պահին HBO ընկերությունը աշխատում է «Գահերի խաղը» սերիալի ևս մեկ նախապատմության վրա, որը հիմնված է Ջորջ Մարտինի պատմվածքների հավաքածուի վրա՝ «Յոթ թագավորության ասպետը»: Նոր սերիալը պատմելու է 100 տարի առաջ մինչև «Գահերի խաղը» սերիալի իրադարձությունները: Սերիալի պրեմիերան նախատեսված է հաջորդ տարի: