Ի՞նչ սպասել Stranger Things-ի նոր եթերաշրջանից
-
Նորություններ
- հրապարակվել է 19.08.2024
Ընդունված պրակտիկա է, որ դերասանները ամեն անգամ գովերգում են գալիք եթերաշրջանը, որ այն լինելու է ավելի էպիկ, ավելի հետաքրքիր և ամեն առումներով գերազանցելու է նախորդ եթերաշրջանները: Սակայն այս անգամ “Stranger Things” ստեղծագործական և դերասանական կազմից և ոչ մեկը նմնատիպ հայտարարություններ չի անում:
Ամենայն հավանականությամբ նոր եթերաշրջանը հանդիսատեսին կտեղափոխի պատմության սկիզբ, երբ առաջին եթերաշրջանում կորել էր Ուիլլը (Նոա Շնապպ): Անհայտանալով Ուիլլը հայտնվել էր «հակառակ» կողմում (զուգահեռ իրականությունում): Վեկնան տղային հանգիստ չի թողնի, քանի որ նա ունի ամենասերտ «կապը» իր աշխարհի հետ: Արդեն սիրված քառյակի այս անդամը կարող է դառնալ Վեկնաի համար հեշտ թիրաժ:
Ավելի խոցելի կարող է լինել նաև մեկ այլ սիրված կերպար: Խասքը Դասթինի (Գեյթեն Մատարացցո) մասին է, ով չի համակերպվում իր նոր ընկերոջ՝ Էդդի Մենսոնի (Ջոզեֆ Քուինն) կորստյան հետ: Նա շարունակոլու է իր ավագ ընկերոջ գործը, բայց և չի բաժանվելու իրենց քառյակից: Հաճելի կլինի կրկին տեսնել քառյակին միավորված:
Սերիալում կտեսնենք նաև Լինդա Հեմիլթոնին (Տերմինատոր), ում համար Դաֆֆեր եղբայները պատրաստել են կարևոր դեր Վեկնաի դեմ պայքարելու համար:
Սերիալի ստեղծագործական խումբը հրավիրել է նաև Ֆրենկ Դարաբոնտին, ով հայտնի է «Փախուստ Շոուշենկից» ռեժիսորական աշխատանքով: Նա համարվում է լավագույն ռեժիսորներից, ով աշխատել է Սթիվեն Կինգի աշխատանքների էկրանավորման վրա: Այս քայլը շատ տրամաբանական է, հաշվի առնելով այն փաստը, որ Դաֆֆեր եղբայների աշխատանքների վրա մեծ ազդեցություն ունի Սթիվեն Կինգի սարսափ ստեղծագործությունները:
Վերջերս Միլլի Բոբբի Բրաունն էլ նշել էր, որ նա անցկացրել է շուրջ 10 տարի այս նախագծի նկարահանման հրապարակում: “Stranger Things”-ը Միլլի համար եղել է իր կարերայի կայացման հիմնասյունը: Կարելի է պատկերացնել, որքան դժվար կլինի սերիալի մյուս դերասանների բաժանումը այս եզրափակիչ եթերաշրջանից հետո:
Դաֆֆեր եղբայրները “Stranger Things 5”-ի աշխատանքների վերսկսման մասին