Stranger Things եզրափակիչ եթերաշրջանի սերիաների անվանումները
-
Նորություններ
- հրապարակվել է 06.11.2024
Նեթֆլիքս սթրիմինգային ալիքը հրապարակել է կարճ թիզեր, որտեղ ներկայացվում է եզրափակիչ եթերաշրջանի սերիաների անվանումները: 5-րդ եթերաշրջանը բաղկացած է լինելու 8 մասից, որով և կավարտվի գլխավոր հերոսների արկածները:
- The Crawl
- The Vanishing of … (վերջին բառը ցուցադրված չէ)
- The Turnbow Trap
- Sorcerer
- Shock Jock
- Escape from Camazotz
- The Bridge
- The Rightside Up
Հոլովակում նշվում, թե 5-րդ եթերաշրջանի դեպքերը, որ ժամանակահատվածում են տեղի ունենում՝ 1987 թվականի աշնանը: Եզրափակիչ եթերաշրջանի պրեմիերան տեղի կունենա 2025 թվականին, որը բաղկացած կլինի երկու մասից: Հավանական է, որ առաջին մասի պրեմիերան տեղի կունենա 2025 թվականի նոյեմբերի 28-ին, իսկ երկրորդ մասը՝ տարեվերջին:
Նկարահանումները սկսվել էին այս տարեսկզբին: Դեռ հունիս ամսին հայտնի էր դարձել, որ Նեթֆլիքս ընկերությունը նկարահանել էր եզրափակիչ եթերաշրջանի կեսից ավելին: Ամեն սերիան լինելու է լիամետրաժ ֆիլմ:
Ամենայն հավանականությամբ սերիալի ավարտը լինելու է շատ հուզիչ: Դեվիդ Հարբորը (Շերիֆ Հոփեր) նշում է, որ սցենարի ընթերցման ժամանակ բոլորը հուզված էին՝
Երբ մենք կարդում էինք վերջին սերիայի սցենարը, բոլոր ներկա գտնվողները հուզվել էին, իսկ 20 րոպե անց արդեն սկսեցին լաց լինել: Ամենից շատ ես հավանեցի, թե ինչպիսի տեսք ուներ Նոա Շնապպը (Ուիլ Բայերս):
Դեվիդ Հարբորի խոսքով նա ունեցել է որոշակի առարկություններ և քննադատություններ, բայց վերջին սերիան լինելու է լավագույն ամբողջ 8 տարիների ընթացքում: Դերասանը խոստացել է, հանդիսատեսը միանշանակ հավանելու են 5-րդ եթերաշրջանը:
Սերիալի ռեժիսորներն են Դաֆֆեր եղբայրները՝ Մեթթ և Ռոսս: Նրանք պլանավորում են ստեղծել սթինոֆներ, որոնք կապված չեն լինելու օրիգինալ սերիալի հերոսների հետ: